Պարբերաբար զանգահարել է նախկին կնոջը, հայհոյել նրան, ապա բենզինը լցրել դռան վրա, հրկիզել ու դիմել փախուստի. ՔԿ
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    38%
    17 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    70%
    15 կմ/ժ
  • Լոռի 5°C
    91%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    81%
    10 կմ/ժ
  • Արարատ 14°C
    32%
    12 կմ/ժ
  • Սյունիք 9°C
    81%
    3 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    38%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    97%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    38%
    17 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    40%
    13 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Պարբերաբար զանգահարել է նախկին կնոջը, հայհոյել նրան, ապա բենզինը լցրել դռան վրա, հրկիզել ու դիմել փախուստի. ՔԿ

Պարբերաբար զանգահարել է նախկին կնոջը, հայհոյել նրան, ապա բենզինը լցրել դռան վրա, հրկիզել ու դիմել փախուստի. ՔԿ

Վանաձոր քաղաքի բնակչի կողմից կատարված մի շարք հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:

Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ պարզվել են Վանաձոր քաղաքի 38-ամյա բնակչի կողմից գույքը դիտավորությամբ ոչնչացնելու փորձ կատարելու, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու եւ անհետաձգելի միջամտության որոշումը դիտավորությամբ չկատարելու դեպքերի հանգամանքները:

Քննությամբ պարզվել է, որ 38-ամյա տղամարդը, նախկին կնոջ մոր՝ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող բնակարանը համարելով իրենց ամուսնալուծության պատճառ, 2021թ. ապրիլի 9-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, կնոջ հետ հեռախոսազրույցի ընթացքում սպառնացել է հրկիզման եղանակով ոչնչացնել և վնասել նշված բնակարանը՝ դրանում եղած գույքով:

Այնուհետև նույն օրը՝ ժամը 20.00-ի սահմաններում, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու և վնասելու հանցավոր նպատակով, գնացել է հիշյալ բնակարան և իր հետ նախապես վերցրած բենզինը լցրել դռան վրա, կրակայրիչով հրկիզել դուռն ու անմիջապես դիմել փախուստի, սակայն հանցանքն ավարտին չի կարողացել հասցնել իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ հրդեհը նկատվել է հարևանների կողմից և մարվել:

Պարզվել է նաև, որ ապրիլ ամսվա տարբեր օրերի, տղամարդը պարբերաբար զանգահարել է նախկին կնոջը, հայհոյել նրան ու ծնողներին և սպառնացել սպանել նրանց:

Բացի այդ, որպես ընտանիքում բռնություն գործադրած անձ, տղամարդն անտեսել է իրավապահ մարմինների կողմից որպես պարտականություն իր վրա դրված սահմանափակումը՝ այն է նախկին կնոջը 20 օր ժամկետով 50 մետրից ավելի մոտենալն արգելված լինելու մասին: Վերջինս 2021թ. ապրիլի 16-ին՝ ժամը 11:35-ի սահմաններում, խոսելու նպատակով գնացել է կնոջ բնակության վայր, հանդիպել և պահանջել միավորվել իր հետ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 38-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 34-185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 119-րդ հոդվածի 1-ին մասով և 353.1-ին հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

Թեմայի այլ նորություններ