Ով է պատասխանատու գերիների վերադարձի անլրջության համար. Փաշինյանի արձագանքը
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    41%
    19 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    75%
    6 կմ/ժ
  • Լոռի 5°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    33%
    12 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    4 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    41%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    41%
    19 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    40%
    14 կմ/ժ
  • Արցախ 8°C
    86%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ով է պատասխանատու գերիների վերադարձի անլրջության համար. Փաշինյանի արձագանքը

Ով է պատասխանատու գերիների վերադարձի անլրջության համար. Փաշինյանի արձագանքը

ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց՝ արդյոք Ադրբեջանի հետ ապրիլի 8-ին եղե՞լ է պայմանավորվածություն գերիների վերադարձի վերաբերյալ, և ինչո՞ւ է խախտվել պայմանավորվածությունը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցին ի պատասխան՝ նշեց, որ Ադրբեջանի հետ կա գրավոր պայմանավորվածություն, որը ստորագրվել է ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի, ՌԴ նախագահի կողմից, այդ պայմանավորվածությունը ամեն պահի ուժի մեջ է:

Վարչապետը հավելեց, որ Ադրբեջանը չի կատարում իր պարտավորվածությունը, ինչի մասին Հայաստանը բարձրաձայնում է միջազգային ատյաններում:

«Ուզում եմ նշել, որ ՌԴ նախագահի հետ մենք արձանագրել ենք, որ այս հարցի մասին ունենք ընդհանուր պատկերացում: Անիմաստ է այն բանավեճը՝ տվյալ անձը դե յուրե ռազմագերի է, թե ոչ, որովհետև հայտարարությունը վերաբերում է ռազմագերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց: Այդ պայմանավորվածությունը պետք է կյանքի կոչվի օր առաջ: Ես ուրախ եմ արձանագրել, որ միջազգային հանրությունը Հայաստանի դիրքորոշումը հստակ պաշտպանում է»:

Փաշինյանի խոսքով՝ գերիների հարցը Ադրբեջանը դարձրել է քաղաքական շահարկման առարկա. «Այդ թվում՝ Հայաստանում ներքաղաքական ապակայունացում հրահրելու, այդ թվում՝ որոշ ուժերի համար խոսափող և հարթակ դառնալու համար: Դուք շարունակաբար այդ փոխանցումը վերցնում եք և իրագործում եք: Այո, կա պայմանավորվածություն, այն գրավոր է: Մենք ամեն օր պնդում ենք՝ մեր գերիները պետք է վերադառնան: Այս թեմայով խոսակցություններ ունենում ենք ՌԴ նախագահի հետ, մեր պաշտպանության նախարարը քննարկել է ՌԴ պաշտպանության նախարարի հետ, ՀՀ ԱԳՆ-ն ՌԴ ԱԳՆ-ի հետ: Չկա մի օր, որ ՀՀ բարձրաստիճան ներկայացուցիչները չզբաղվեն գերիների, անհետ կորածների և զոհված մեր հայրենակիցների հարցերով»:

Սամսոնյանն էլ նշեց՝ ապրիլի 8-ի դեպքով իշխող ուժը հակասական մեկնաբանություններ է արել. «Պաշտպանության հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ Մուրադովը գնացել էր գերիներին բերելու, սակայն խախտվել է պայմանավորվածությունը, ԱԺ փոխնախագահն ասում է՝ եղել է հույս, որ վերադառնալու են գերիները, ձեր խոսնակը հաստատում է, որ գերիների վերադարձ է լինելու: Ով է պատասխան տալու այս անլրջության համար. կա՛մ Անդրանիկ Քոչարյանը, կա՛մ Ալեն Սիմոնյանը, կա՛մ Ձեր խոսնակն արդեն պաշտոնանկ պետք է արված լինեին»,- ասաց ԼՀԿ պատգամավորը:

Փաշինյանն էլ նշեց՝ այդ իրավիճակի համար պատասխանատվություն պետք է կրի Իլհամ Ալիևը:

Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին տեղեկություններ էին տարածվել, որ Ադրբեջանից օդանավով Հայաստան է վերադառնում գերիների խումբ, որը իր ֆեյսբուքյան էջում հաստատել էր նաև Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը, ավելի ուշ համացանցում լուրեր տարածվեցին, որ ինքնաթիռը դատարկ է եկել: 

Այս թեմայի շուրջ լրագրողների հետ զրույցում ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել էր, որ գերիների՝ Հայաստան վերադարձի վերաբերյալ եղել են պայմանավորվածություններ, սակայն դրանք խախտվել են, իսկ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ասել էր, որ իրականում երեկ գերիների վերադարձի մասին պայմանավորվածություն չի եղել, ուղղակի հույս է եղել:

Թեմայի այլ նորություններ