Ոստիկանությունը կոչ է անում ձեռնպահ մնալ հակաօրինական գործողություններից
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    23%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    47%
    24 կմ/ժ
  • Լոռի 11°C
    84%
    8 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    89%
    7 կմ/ժ
  • Արարատ 23°C
    35%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    95%
    8 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    23%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    85%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    23%
    6 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    46%
    4 կմ/ժ
  • Արցախ 12°C
    99%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27308
  • Դոլար = 387.973

Ոստիկանությունը կոչ է անում ձեռնպահ մնալ հակաօրինական գործողություններից

Ոստիկանությունը կոչ է անում ձեռնպահ մնալ հակաօրինական գործողություններից

Տեղեկություններ կան, որ Երևան քաղաքում անցկացվող հավաքի որոշ մասնակիցներ մտադիր են այսօր կայանալիք ՀՀ ԱԺ նիստի ընթացքում իրականացնել հակաօրինական գործողություններ՝ զավթելու ԱԺ շենքը՝ այդ կերպ խաթարելով հասարակական կարգն ու հասարակական անվտանգությունը:

ՀՀ ոստիկանությունը կոչ է անում ձեռնպահ մնալ հակաօրինական գործողություններից, հակառակ պարագայում կատարվածի ողջ պատասխանատվությունն ընկնելու է հավաքի կազմակերպիչների վրա:

«Կրկին հորդորում ենք բոլոր օրինապահ քաղաքացիներին՝ չտրվել սադրանքներին և զերծ մնալ ոչ իրավաչափ գործողություններից, հակառակ դեպքում նույնպես կենթարկվեն պատասխանատվության»,- ասված է Ոստիկանության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ԱԱԾ-ն էր կոչ արել բոլոր օրինապաշտ քաղաքացիներին՝ տուրք չտալ սադրանքներին, զերծ մնալ հակաօրինական քայլեր կատարելուց, չտրվել սադրանքներին՝ հակառակ պայմաններում հավասարապես կիսելու են քրեական պատասխանատվության ողջ բեռը:

Թեմայի այլ նորություններ