Ոստիկանությունը հորդորում է իր ծառայողների գործողությունները բնութագրելիս օգտագործել բացառապես օրենսդրությունից բխող ձևակերպումներ
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    41%
    19 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    75%
    6 կմ/ժ
  • Լոռի 5°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    33%
    12 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    4 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    41%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    41%
    19 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    40%
    14 կմ/ժ
  • Արցախ 8°C
    86%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ոստիկանությունը հորդորում է իր ծառայողների գործողությունները բնութագրելիս օգտագործել բացառապես օրենսդրությունից բխող ձևակերպումներ

Ոստիկանությունը հորդորում է իր ծառայողների գործողությունները բնութագրելիս օգտագործել բացառապես օրենսդրությունից բխող ձևակերպումներ

ՀՀ ոստիկանությունը հանդես է եկել պարզաբանմամբ.

"Politik.am կայքը, անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի մոտ հասարակական կարգի պահպանմանն ուղղված ոստիկանության գործողություններին` օգտագործել է «ծեծել են» արտահայտությունը։

Տեղեկացնենք, որ ծեծն իր բնույթով քրեորեն պատժելի արարք է և որևէ առնչություն չունի ոստիկանության ծառայողների կողմից օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում կիրառվող ֆիզիկական ուժի հետ։ Ուստի հորդորում ենք ոստիկանության ծառայողների գործողությունները բնութագրելիս օգտագործել բացառապես օրենսդրությունից բխող ձևակերպումներ և ձեռնպահ մնալ չհիմնավորված որակումներից։

Իսկ մեր համաքաղաքացիներին կոչ ենք անում իրենց իրավունքները իրացնելիս զերծ մնալ այլոց իրավունքները, տվյալ դեպքում` ազատ տեղաշարժի իրավունքը սահմանափակելու գործողություններից և պահպանել համակեցության կանոնները",- ասված է հաղորդագրության մեջ:

Թեմայի այլ նորություններ