Ոստիկանության հրատապ և համարժեք գործողությունների շնորհիվ խաչմերուկներն արագ բացվել ու խցանումները վերացվել են
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    39%
    22 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    71%
    28 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    91%
    1 կմ/ժ
  • Արարատ 17°C
    51%
    7 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    98%
    3 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    39%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    93%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    39%
    22 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    65%
    18 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27523
  • Դոլար = 387.973

Ոստիկանության հրատապ և համարժեք գործողությունների շնորհիվ խաչմերուկներն արագ բացվել ու խցանումները վերացվել են

Ոստիկանության հրատապ և համարժեք գործողությունների շնորհիվ խաչմերուկներն արագ բացվել ու խցանումները վերացվել են

Մայրաքաղաքի փողոցներում այս առավոտ խաչմերուկներ փակելու գործողություններ են իրականացվել: Ոստիկանության հրատապ և համարժեք գործողությունների շնորհիվ խաչմերուկներն արագ բացվել ու խցանումները վերացվել են: Այս պահին մայրաքաղաքի փողոցներում կանոնավոր երթևեկությունը վերականգնված է:

Երևանում անցկացվող անհնազանդության ակցիաներից առավոտյան ժամը 10:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 70 մարդ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվական վարչությունից: Ոստիկանությունից նշեցին, որ նրանք բերման են ենթարկվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182 հոդվածով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքի համար:

Բաղրամյան պողոտան փակած ու բերման ենթարկված քաղաքացիների թվում է նաև Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը:

«Բերման են ենթարկել, տանում են Մասիվի բաժին: Ամեն ինչ լավ է լինելու», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Քոչարյանը:

Անհնազանդության գործողություններին զուգահեռ, շարունակում է փակ մնալ Երևանի Ֆրանսիայի հրապարակը:

Թեմայի այլ նորություններ