Ոստիկանները մեկ օրում բացահայտել են հանցագործության 72 դեպք
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    53%
    7 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 4°C
    81%
    4 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    80%
    4 կմ/ժ
  • Արարատ 10°C
    45%
    1 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    81%
    5 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    53%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    87%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    53%
    7 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    46%
    12 կմ/ժ
  • Արցախ 7°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ոստիկանները մեկ օրում բացահայտել են հանցագործության 72 դեպք

Ոստիկանները մեկ օրում բացահայտել են հանցագործության 72 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 72 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 18, խարդախության՝ 10, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, զենք-զինամթերքի հայտնաբերման՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով, կամ դրանք ապօրինի իրացնելու և պետական-հասարակական ունեցվածքի գողության ՝ 3-ական, խուլիգանության, ծեծի և սպանության սպառնալիքի՝ 2-ական, ավազակային հարձակման, ավտոմեքենա փախցնելու, հարկերից խուսափելու, համակարգչային հանցագործության, կաշառակերության և ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 6 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է պետական-հասարակական ունեցվածքի գողության՝ 2, անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու և ավտոմեքենա փախցնելու՝ 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 2 մարդ զոհվել է, 25-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: `

Թեմայի այլ նորություններ