Որոտան-Դավիթ Բեկ հատվածում իրականացվում են սահմանապահ վերակարգերի տեղակայման աշխատանքներ. ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    15%
    15 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    37%
    15 կմ/ժ
  • Լոռի 13°C
    40%
    13 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    57%
    15 կմ/ժ
  • Արարատ 19°C
    23%
    15 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    73%
    12 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    15%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    15%
    15 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    26%
    18 կմ/ժ
  • Արցախ 11°C
    85%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Որոտան-Դավիթ Բեկ հատվածում իրականացվում են սահմանապահ վերակարգերի տեղակայման աշխատանքներ. ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Որոտան-Դավիթ Բեկ հատվածում իրականացվում են սահմանապահ վերակարգերի տեղակայման աշխատանքներ. ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում հայ և ադրբեջանցի սահմանապահների կողմից, ռուս գործընկերների հետ համագործակցությամբ, իրականացվում են սահմանապահ վերակարգերի տեղակայման աշխատանքներ:

Հիշյալ գործընթացն ավարտվելու է առաջիկա օրերին, և տվյալ ճանապարհահատվածում լիարժեքորեն ապահովվելու է բնականոն ու անվտանգ երթևեկության կազմակերպումը:

«Համապատասխան աշխատանքների ընթացքում անցանկալի միջադեպերից խուսափելու նպատակով քաղաքացիներին հորդորում ենք ցուցաբերել անհրաժեշտ զգոնություն, իսկ հնարավոր խնդիրների ու հարցերի դեպքում կապ հաստատել ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի թեժ գծի՝ 015 361893 հեռախոսահամարով»,- ասվում է ԱԱԾ հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Սյունիքի մարզպետարանը տարածել է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հայտարարությունը, որը ներկայացնում ենք ստորև.
 
«Հարգելի՛ սյունեցիներ,
 
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դիմում եմ մեր սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին․ խնդրում եմ բոլորիդ չանցնել ՀՀ Զինված ուժերի կողմից պահպանվող Սյունիքի մարզի տարածքից դուրս՝ փայտ կտրելու, անասուններ արածեցնելու և այլ նպատակներով։
 
Հայտնում ենք, որ Գորիս-Կապան ճանապարհը հսկում են ՀՀ զինված ուժերը, հայ և ռուս սահմանապահներն ու աշխարհազորայինները։
 
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նշված ճանապարհին՝ ցուցանակների վրա, տեղադրված են սահմանապահ զորքերի հրամանատարության հեռախոսահամարները, որոնցով կարող եք զանգահարել անհրաժեշտության դեպքում»:
 
Մարզպետը նաև հայտնել էր՝ Գորիս-Կապան ճանապարհը, մեր սահմանամերձ բնակավայրերը հուսալի ձեռքերում են: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
 
«Սիրելի՛ սյունեցիներ,
 
Հայտնում եմ, որ այս պահին Սյունիքի մարզի բոլոր սահմանները, Գորիս-Կապան ճանապարհը, մեր սահմանամերձ բնակավայրերը հուսալի ձեռքերում են ու պաշտպանված են ՀՀ զինված ուժերի, հայ և ռուս սահմանապահների, կամավորականների կողմից․ որևէ վտանգ չկա, ու մեր պաշտպանությունն ամուր է»: 
 
 

Հայաստանի սահմանների ճշգրտման մասին քաղաքական գործիչների հայտարարությունների արդյունքում հանրության մեջ մոդայիկ դարձավ GPS բառը: Ի՞նչ է GPS-ը, որով ադրբեջանցի զինվորականները հայկական կողմից պահանջում են հետ քաշել պետական սահմանի որևէ հատված, զիջել հանքը կամ միջպետական ճանապարհներ: Ալեքսանդր Սահակյանը Կադաստրի կոմիտեում ի պաշտոնե զբաղված է պետական սահմանների սահմանազատման, այսինքն՝ հաստատված քարտեզների հիման վրա դաշտային պայմաններում այդ քարտեզների գծերը իրականացնելու աշխատանքով: Մինչև սահմանազատումը, սակայն, կա սահմանագծման փուլ:

Աշխարհում գոյություն ունի երկու հիմնական տեղորոշման համակարգ՝ ԱՄՆ պաշտպանության նախարարությանը պատկանող GPS-ը և Ռուսաստանի Glonass-ը: Ամերիկյան GPS-ն աշխատում է Երկրագնդի շուրջ տեղակայված 32, ռուսական Glonas-ը՝ 24 արբանյակների արձակած ռադիոալիքներով: Ընդունիչ սարքերը կարող են ավելի մեծ անհամապատասխանություն ունենալ, եթե ստանում են միայն մեկ տեղորոշման համակարգի տեղեկատվություն:

Ստացվում է, կարող են խնդիրներ լինել ոչ միայն տեղորոշման համակարգերի, այլև որպես հիմք ընդունվող քարտեզների առումով: Գեոմատիկայի կենտրոնը կատարում է մասնագիտական հաշվարկները։ Աստղաֆիզիկոս Կարեն Թոխաթյանը, որ ոտքով անցել է Արցախի ու Հայաստանի գրեթե ամբողջ սահմանամերձ տարածքներով, ասում է, որ GPS սարքով աշխատելուց առաջ պետք է ձեռքի տակ ունենալ երկկողմ համաձայնեցված քարտեզ՝ թղթի վրա կամ էլեկտրոնային տարբերակով:

Թե ինչու է Ադրբեջանի ներկայացրած քարտեզներում Հայաստանը միշտ հայտնվում զիջողի դերում, մասնագետները կապում են քարտեզագրման արևմտյան և ռուսական սկզբունքների հետ: Այն, ինչ գրված ու գծված է քարտեզում, պատկերվում է GPS սարքի էկրանին՝ ցույց տալով տեղորոշումը:

Քարտեզների համաձայնեցումից հետո միայն GPS սարքը ցույց կտա ճիշտ տեղորոշում, որը կբավարարի երկու կողմին: Տեխնիկական աշխատանքներից առաջ, սակայն, կա դիվանագիտական գործընթաց, որի արդյունքում կարող են շեղվել նաև խորհրդային կամ ամերիկյան քարտեզներից՝ կախված նրանից, թե կողմերն ինչպես են բանակցում տարածքները կիսելու համար: Ավելի մանրամասն "Լուրերի" ռեպորտաժում ստորև՝

Թեմայի այլ նորություններ