Օրեր առաջ Ֆրանսիայի հրապարակում մահացած տղամարդու դիակից վերցված արյան նմուշի դատաքիմիական ուսումնասիրությամբ հայտնաբերվել է թմրանյութ. Ոստիկանություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    39%
    26 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    58%
    30 կմ/ժ
  • Լոռի 9°C
    98%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    92%
    1 կմ/ժ
  • Արարատ 18°C
    46%
    6 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    98%
    4 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    39%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    95%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    39%
    26 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    65%
    18 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27444
  • Դոլար = 387.973

Օրեր առաջ Ֆրանսիայի հրապարակում մահացած տղամարդու դիակից վերցված արյան նմուշի դատաքիմիական ուսումնասիրությամբ հայտնաբերվել է թմրանյութ. Ոստիկանություն

Օրեր առաջ Ֆրանսիայի հրապարակում մահացած տղամարդու դիակից վերցված արյան նմուշի դատաքիմիական ուսումնասիրությամբ հայտնաբերվել է թմրանյութ. Ոստիկանություն

ՀՀ Ոստիկանությունից տեղեկացնում են, որ տղամարդու դիակից վերցված արյան նմուշի դատաքիմիական ուսումնասիրությամբ հայտնաբերվել են բնական և սինթետիկ կաննաբինոիդների խառնուրդ, բենզոդիազեպիններին պատկանող միացություններ։ Մահը վրա է հասել սուր սրտային անբավարարությունից՝ բնական և սինթետիկ կաննաբինոիդների և բենզոդիազեպինների խառնուրդով սուր թունավորման հետևանքով։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ֆրանսիայի հրապարակում դժբախտ դեպք էր տեղի ունեցել։ Լրատվամիջոցներից մեկը, անդրադառնալով դեպքին, նշել էր, որ վրաններից մեկում մահացած տղամարդը օրեր առաջ խնդիր էր ունեցել ոստիկանների հետ: Ոստիկանությունից արդեն հայտնել են, որ նա ոչ մի առնչություն չի ունեցել ոստիկանների հետ, ինչպես և ակցիաների օրերին բերման չի ենթարկվել: Նաև կոչ էր արվել դժբախտ դեպքը չդարձնել շահարկումների առարկա։

Թեմայի այլ նորություններ