Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 6-ից 7-ը
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    44%
    4 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    70%
    2 կմ/ժ
  • Լոռի 8°C
    65%
    5 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    79%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    35%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    71%
    10 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    44%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    63%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    44%
    4 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    40%
    5 կմ/ժ
  • Արցախ 12°C
    75%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 6-ից 7-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 6-ից 7-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 6-ից 7-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 85 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 22, խարդախության՝ 13, մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, ծեծի` 4, յուրացման կամ վատնման և խուլիգանության՝ 3-ական, անձի առևանգման, գույքը դիտավորությամբ վնասելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և արգելված թմրամիջոցներ պարունակող բույսեր աճեցնելու՝ 2-ական, բնակարանային գողության, հարկերից խուսափելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, գույքն անզգուշությամբ ոչնչացնելու կամ վնասելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման կանոնները խախտելու, թմրամիջոցի իրացման և ծնողից երեխային ապօրինի բաժանելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 9 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, ապօրինի ծառահատման և մարմնական վնասվածք պատճառելու 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 1 մարդ զոհվել է, 15-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ