Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 13-ից 16-ը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    58%
    2 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    91%
    9 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    93%
    13 կմ/ժ
  • Արարատ 15°C
    51%
    3 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    84%
    6 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    58%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    92%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    58%
    2 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    69%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    94%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 13-ից 16-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 13-ից 16-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 13-ից 16-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 82 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 15, խարդախության՝ 11, զենք-զինամթերքի առգրավման՝ 10, անձնական ունեցվածքի գողության՝ 9, ընտանեկան բռնության՝ 5, կողոպուտի՝ 4, յուրացման կամ վատնման և գույքը դիտավորությամբ վնասելու՝ 3-ական, թմրամիջոցի հայտնաբերման, ծեծի ու անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու՝ 2-ական, անձի առևանգման, բնակարանային գողության, ավտոմեքենա փախցնելու, շորթման, խուլիգանության, ապօրինի ծառահատման, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սպանության սպառնալիքի, փաստաթղթի հափշտակման, հեղինակային իրավունքի խախտման, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, քաղաքական կամ այլ հայացքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերի և ռազմական դրության իրավիճակում իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 22 հետախուզվող, կամավոր ներկայացել է 5-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 39 պատահար. 2 մարդ զոհվել է, 62-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ