Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 9-ից 10-ը
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    22%
    6 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    30%
    13 կմ/ժ
  • Լոռի 7°C
    79%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    84%
    4 կմ/ժ
  • Արարատ 19°C
    29%
    8 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    81%
    5 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    22%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    88%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    22%
    6 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    37%
    4 կմ/ժ
  • Արցախ 9°C
    90%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 9-ից 10-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 9-ից 10-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 57 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, խարդախության՝ 6, ընտանեկան բռնության և քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու՝ 4-ական, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, հարկերից խուսափելու ու ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու՝ 2-ական, սպանության փորձի, կողոպուտի, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, փաստաթղթի կեղծիքի, ծեծի, առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիքի, ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից) հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալու կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու, ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտելու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու, սպանության սպառնալիքի, սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու և ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 14 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և մարմնական վնասվածք պատճառելու 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

***

Հունիսի 9-ին, ժամը 13.10-ին, Երևանի Երվանդ Քոչարի և Քաջազնունու փողոցների խաչմերուկում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։

***
Հունիսի 9-ին, ժամը 15.10-ին, Երևանի Նազարբեկյան թաղամասում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 59-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։

***
Հունիսի 9-ին, ժամը 22.10-ին, Երևանի Չեխովի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 31-ամյա վարորդը տեղում ստացել է բուժօգնություն: Կատարվում է քննություն։

***
Հունիսի 9-ին, ժամը 01.00-ին, Երևանի Սասունցի Դավթի և Բելինսկու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենաներ. «Սուզուկիի» 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։

***
Հունիսի 8-ին, ժամը 23.30-ին, Երևանի Այվազովսկու փողոցում՝ երկաթգծի հատման մասում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված ջերմաքաշին. շտապօգնության բրիգադի կողմից վարորդին բուժօգնություն է ցուցաբերվել: Կատարվում է քննություն։

***
Հունիսի 9-ին, ժամը 22.00-ին, Երևանի Ալմա Աթայի փողոցում «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 46-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։

***
Հունիսի 8-ին, ժամը 23.15-ին, հիվանդանոց բուժօգնության դիմած 36-ամյա քաղաքացին հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է Արգավանդի խճուղում տեղի ունեցած վթարի հետևանքով: Պարզվել է, որ հունիսի 8-ին, ժամը 22.40-ի սահմաններում, Արմավիրի մարզի Փարաքար գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-21011» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։

***
Հունիսի 9-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Սասունցի Դավիթ թաղամասում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին. 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։

***
Հունիսի 9-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ինքնավթարի ենթարկվել. 31-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։

***
Հունիսի 9-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21074»-ի 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։

***
Հունիսի 10-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 103,5-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և գլխիվայր հայտնվել գետում. 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ