Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 8-ից 11-ը
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    7 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 4°C
    87%
    3 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    80%
    5 կմ/ժ
  • Արարատ 12°C
    40%
    5 կմ/ժ
  • Սյունիք 7°C
    80%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    90%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    13 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    44%
    12 կմ/ժ
  • Արցախ 7°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 8-ից 11-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 8-ից 11-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 8-ից 11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 150 դեպք, որից՝ 7-ը նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 46, պաշտոնեական լիազորությունների չարաշահան՝ 32, մարմնական վնասվածք պատճառելու՝ 19, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, զենք-զինամթերքի առգրավման և ընտանեկան բռնության՝ 6-ական, խարդախության և ծանր վիրավորանքի՝ 5-ական, փաստաթղթի կեղծիքի՝ 3, ավտոմեքենա փախցնելու, սպանության, կողոպուտի, ապօրինի ծառահատման, ծեծի, սառը զենք կրելու, բռնաբարության փորձի, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, գույքը դիտավորությամբ վնասելու սպառնալիքի, յուրացման կամ վատնման, համակարգչային հանցագործության, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, կաշառակերության և սպանության սպառնալիքի ՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 5 անհետ կորած և 13 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 8 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 6 և մարմնական վնասվածք հասցնելու՝ 1 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 36 պատահար. 45 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հոկտեմբերի 8-ին, ժամը 14.30-ին, Երևանի Սարալանջի փողոցում «Ռենո» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի. «Ռենոյի» 38-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 9-ին, ժամը 18.00-ին, Երևանի Արամի փողոցում իրար են բախվել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան և մոպեդը. 45-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 9-ին, ժամը 18.45-ին, Երևանի Պարոնյան փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 8-ին, ժամը 22.40-ին, Երևանի Մարգարյան փողոցում անհայտ ավտոմեքենան բախվել է մոտցիկլետին. 26-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 9-ին, ժամը 17.55-ին, Երևանի Եղվարդի խճուղուց Դավիթաշենի կամուջ տանող ճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 31-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 9-ին, ժամը 18.40-ին, հիվանդանոց բուժօգնության դիմած 25-ամյա քաղաքացին հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է Երևանի Դավիթաշենի կամրջի վրա անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 8-ին, ժամը 14.00-ին, Երևանի Թամանցիների փողոցում իրար են բախվել «ԿամԱԶ», «ԲՄՎ», «Իվեկո» և «ՄԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎի» 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 8-ին, ժամը 17.45-ին, Երևանի Էրեբունու և Աթոյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներմ որոնցից մեկի 13-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 8-ին, ժամը 23.55-ին, Երևանի Արցախի պողոտայի և Սասունցի Դավթի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ «Ֆոլքսվագենի» վարորդը թողնելով դեպքի վայրը՝ հեռացել է:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 8-ին, ժամը 14.00-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 29-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 8-ին, ժամը 15.15-ին, Երևանի Ազատության պողոտայում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 9-ին, ժամը 17.55-ին, հիվանդանոց բուժօգնության դիմած 33-ամյա քաղաքացին հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է Երևանի Ավան թաղամասում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 9-ին, ժամը 18.00-ին, Երևանի Գայի պողոտայում «Հյունդաի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 9-ին, ժամը 18.45-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 25-րդ կմ-ին իրար են բախվել «Զիլ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 47-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 9-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Արարատի մարզի Դիտակ գյուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 46-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 9-ին, ժամը 17.05-ին, Արմավիրի մարզի Արազափ գյուղում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից և բախվել էլեկտրասյանը. 49-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 9-ին, ժամը 23.20-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցում բախվել է տներից մեկի ավտոտնակի պատին. 51-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 9-ին, ժամը18.35-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Լոռվա խճուղում իրար են բախվել «ԳԱԶ-3110» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 9-ին, ժամը 17.35-ին, Երևան-Գյումրի ճանապարհի 94-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել. 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 10-ին, ժամը 07.10-ին, Երևանի Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Կիա» մակնիշի ավտոմեքենաներ. չորս ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 10-ին, ժամը 16.20-ին, Երևանի Հրազդանի կիրճում «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթե ճաղավանդակներին. 67-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 10-ին, ժամը 21.00-ին, Երևանի Ազատության պողոտայում իրար են բախվել «Մերսեդես» և «Շևրոլե» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 1-ամյա ուղևորը մարմնական վնասվածքերով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 10-ին, ժամը 14.05-ին, Երևանի Գայի պողոտայում իրար են բախվել «Մերսեդես», «Տոյոտա», «Օպել» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 53-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 10-ին, ժամը 23.55-ի սահմաններում, Աշտարակ-Օշական ճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է առաջացել, ինչից հետո մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 43-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 10-ին, ժամը 18.50-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում իրար են բախվել երկու «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 47-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 10-ին, ժամը 22.25-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Ղարսի խճուղում «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացու և նրան իր ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխելուց հետո ներկայացել է ոստիկանության ։
Կատարվում է քննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ