Օնիկ Գասպարյանը պատերազմի 4-րդ օրը ԱԽ նիստին պատերազմը կանգնեցնելու որևէ առաջարկ չի արել. ԱԽ գրասենյակը պատասխանել է Դավիթ Տոնոյանին
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    37%
    22 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    58%
    32 կմ/ժ
  • Լոռի 9°C
    97%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    97%
    2 կմ/ժ
  • Արարատ 19°C
    45%
    2 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    97%
    3 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    37%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    94%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    37%
    22 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    63%
    17 կմ/ժ
  • Արցախ 11°C
    97%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27444
  • Դոլար = 387.973

Օնիկ Գասպարյանը պատերազմի 4-րդ օրը ԱԽ նիստին պատերազմը կանգնեցնելու որևէ առաջարկ չի արել. ԱԽ գրասենյակը պատասխանել է Դավիթ Տոնոյանին

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակը, ի պատասխան ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ մայիսի 5-ին News.am-ին տրված հարցազրույցի, հարկ է համարում պարզաբանել հարցազրույցում հնչած պնդումը, ըստ որի՝ Օնիկ Գասպարյանն իբրև պատերազմի չորրորդ օրը պատերազմը կանգնեցնելու անհրաժեշտության մասին է բարձրաձայնել:

Սույն պնդման առնչությամբ գրասենյակը ներկայացրել է ԱԽ-ի՝ 30.09.2020 թ. նիստին Օնիկ Գասպարյանի զեկույցից արձանագրված որոշ հատվածներ (տես՝ քաղվածք №1), որոնցում պարոն Գասպարյանը մասնավորապես նշում է. «Պարոն վարչապետ, ըստ էության, իրադրությունը մարտավարական առումով անփոփոխ է, այսինքն որևէ առաջընթաց հակառակորդը չի ունեցել ... »՝ ավելացնելով. « ... Ամեն դեպքում զորքերը իրենց խնդիրը կատարում են, առավոտյան մի հատ փոքր հակահարված ձեռնարկեցինք Ջաբրայիլի ուղղությամբ, հաջողություններ ունեցանք ... »: Եզրափակելով իր ելույթը՝ Օնիկ Գասպարյանը նշել է. «Սա է իրավիճակը, շարունակում ենք մեր խնդիրը կատարել ու մինչև վերջ շարունակելու ենք կատարել»:

Անվտանգության խորհրդի գրասենյակը մեկ անգամ ևս հրապարակում է ԱԽ 30.09.2020 թվականի նիստի գաղտնազերծված հատվածների ձայնագրությունը և վերահաստատում, որ Օնիկ Գասպարյանը պատերազմի չորրորդ օրվա ԱԽ նիստում պատերազմը կանգնեցնելու որևէ առաջարկ չի արել:

Թեմայի այլ նորություններ