Ողբերգական ավտովթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին. կինը և երեխան մահացել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    13 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 4°C
    89%
    3 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    81%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    38%
    7 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    81%
    7 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    13 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    44%
    13 կմ/ժ
  • Արցախ 7°C
    87%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ողբերգական ավտովթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին. կինը և երեխան մահացել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ պարզելու 2021 թ. նոյեմբերի 3-ին Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում երկու մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի հանգամանքները:

Ըստ նախնական տվյալների՝ Ապարան քաղաքի բնակիչն իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով բախվել է համընթաց ընթացող «Յումզ» մակնիշի տրակտորի կցորդիչին բեռնված «ԴՏ» մակնիշի թրթուրավոր տրակտորի գութանին, ինչի հետևանքով նշված ավտոմեքենայի 25-ամյա ուղևորուհին և վերջինիս երեխան՝ ծնված 16.11.2019 թ., ստացած մարմնական վնասվածքներից, մահացել են հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:

ՀՀ քննչական կոմիտեի հիշյալ ստորաբաժանման կողմից կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, նմուշառումներ, նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաքիմիական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ