Օդանավը վերադարձնելու հարցով իրանական կողմի հետ պայմանավորվածություն կա. խնդիրը տեխնիկական է. ԱԱԾ տնօրենի տեղակալ
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    53%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    70%
    12 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    62%
    7 կմ/ժ
  • Արարատ 19°C
    35%
    20 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    87%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    26%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    69%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    39%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    52%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    88%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

Օդանավը վերադարձնելու հարցով իրանական կողմի հետ պայմանավորվածություն կա. խնդիրը տեխնիկական է. ԱԱԾ տնօրենի տեղակալ

Օդանավը վերադարձնելու հարցով իրանական կողմի հետ պայմանավորվածություն կա. խնդիրը տեխնիկական է. ԱԱԾ տնօրենի տեղակալ

ՀՀ քաղաքացիական օդանավերի պետական ռեգիստրում գրանցված՝ Իրանում հայտնված օդանավը վերադարձնելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը:

«Քրեական գործը հարուցվել է օդանավի զավթման հոդվածով: Հիմա աշխատանքներ են տարվում, որպեսզի օդանավը վերադարձվի: Իրանական կողմի հետ օդանավը վերադարձնելու հարցով պայմանավորվածություն կա, պարզապես տեխնիկական խնդիրներ են առաջացել»,- ասաց Հարությունյանը:

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարել է, որ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը օտարերկրյա կազմակերպությունից վարձակալության պայմանագրով շահագործել է Բոինգ 737-300 գ/հ 28873 օդանավ: Ավիաընկերությունը Կոմիտեին ներկայացրել է օդանավի գրանցման հայտ, որի արդյունքում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, օդանավը գրանցվել է Կոմիտեի կողմից վարվող ՀՀ քաղաքացիական օդանավերի պետական ռեգիստրում և օդանավին տրվել է ազգային և գրանցման նիշ: 2021թ. փետրվարին օդանավի անձնակազմը, ի հակառակ իրեն նախապես տրված թույլտվության և չպահպանելով կոմիտեի կողմից տրամադրված թույլտվության վերջնակետը, թռիչքն իրականացրել է դեպի Վառնայի (Բուլղարիա) օդանավակայան, այնուհետև ուղղություն է վերցրել դեպի Շարժա (ԱՄԷ), սակայն վայրէջք է կատարել Իրանի Մեհրաբադ օդանավակայանում: Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ և իրականացվում է նախաքննություն: ՀՀ քաղավիացիայի կոմիտեի համապատասխան ներկայացուցիչներն այցելել են Իրանի Իսլամական Հանրապետություն՝ օդանավը Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու հետ կապված հարցերը քննարկելու և հետագա գործողությունները կազմակերպելու նպատակով: Օդանավի տեխնիկական վիճակը ուսումնասիրելու և հետագա թռիչքի հնարավորությունը գնահատելու նպատակով Իրանի Իսլամական Հանրապետություն են մեկնել նաև Ավիաընկերության օդաչուական և տեխնիկական անձնակազմը։

Թեմայի այլ նորություններ