Նոյեմբերի 26-29-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 124 դեպք. ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    13 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 4°C
    89%
    3 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    81%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    38%
    7 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    81%
    7 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    13 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    44%
    13 կմ/ժ
  • Արցախ 7°C
    87%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Նոյեմբերի 26-29-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 124 դեպք. ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրեր

Նոյեմբերի 26-29-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 124 դեպք. ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրեր

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 26-ից 29-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 124 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 38, խարդախության՝ 19, թմրամիջոցի հայտնաբերման՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, ընտանեկան բռնության՝ 9, զենք-զինամթերքի առգրավման՝ 5, բնակարանային գողության և սառը զենք կրելու՝ 3-ական, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնության, ծեծի, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու ու բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 2-ական, կողոպուտի, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, գույքը դիտավորությամբ վնասելու, կաշառակերության, թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածելու համար որջեր կազմակերպելու կամ պահելու, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության, ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառության, սուտ մատնության և ծանր վիրավորանքի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 12 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության 2-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 42 պատահար. 1 մարդ զոհվել է, 52-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Թեմայի այլ նորություններ