Նոյեմբերի 18-19-ը ոստիկանները ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 29 դեպք
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    14%
    9 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    28%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    52%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    69%
    10 կմ/ժ
  • Արարատ 21°C
    20%
    7 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    69%
    12 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    14%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    41%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    14%
    9 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    26%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    90%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Նոյեմբերի 18-19-ը ոստիկանները ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 29 դեպք

Նոյեմբերի 18-19-ը ոստիկանները ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 29 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 18-19-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 29 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 4-ական, բնակարանային գողության, շորթման, զենք-զինամթերքի առգրավման, համակարգչային հանցագործության, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, վտանգի մեջ թողնելու, ծեծի, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, որն առաջացրել է հիվանդի մահ, մարդու օրգանների կամ հյուսվածքների ապօրինի շրջանառության, սուտ մատնության և սառը զենքի հայտնաբերման՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 8 հետախուզվող, կամավոր ներկայացել են 4-ը։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 3 մարդ զոհվել է, 18-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ