Նման հարց օրակարգում չկա․ ԿԳՄՍ նախարարը՝ Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    44%
    7 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 8°C
    65%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    77%
    6 կմ/ժ
  • Արարատ 13°C
    36%
    2 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    74%
    6 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    44%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    71%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    44%
    7 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    43%
    2 կմ/ժ
  • Արցախ 11°C
    75%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Նման հարց օրակարգում չկա․ ԿԳՄՍ նախարարը՝ Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու մասին

Նման հարց օրակարգում չկա․ ԿԳՄՍ նախարարը՝ Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու մասին

Կառավարության նիստից հետո ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ չի արձանագրել՝ ՀՀ ղեկավարությունը, կառավարության ղեկավար կազմից որևէ պաշտոնյա կամ ՌԴ որևէ բարձրաստիճան պաշտոնյա, մասնավորապես, Լավորվն ասած լինի, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է ռուսական նոր դպրոց բացել։

«Տաջիկստանում մեր մեթոդաբանության ուսուցման ամբողջական ծրագրով հինգ ռուսական դպրոց է բացվում։ Այժմ նմանատիպ ծրագիր է պատրաստվում Ուզբեկստանի համար։ Վերջին շրջանում Հայաստանի նոր ղեկավարությունը հետաքրքրություն է ցուցաբերել, որպեսզի նույնպիսի ծրագիր արվի Հայաստանի համար», - օրեր առաջ հայտարարել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Լրագրողների կողմից Սերգեյ Լավրովի հայտարարության մեջբերումը լսելուց հետո Դումանյանն ասաց․ «Նման հարց օրակարգում չկա։ Վստահ եղեք՝ այս պահին նման հարց օրակարգում չունենք»։

Նախարարն, այնուամենայնիվ, նշեց, որ իրենք «կարևորում են ռուսաց լեզվի  պոպուլյարիզացիայի խնդիրը»՝ հատկապես ժամանակակից աշխարհում, երբ հաղորդակցությունը կարևոր գործիք է։

Թեմայի այլ նորություններ