Նախատեսվում է տարրական դասարաններից սկած ներմուծել համակարգչային գիտությանն առնչվող առարկա
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    15%
    19 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    37%
    13 կմ/ժ
  • Լոռի 12°C
    37%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    57%
    13 կմ/ժ
  • Արարատ 18°C
    26%
    10 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    76%
    13 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    15%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    36%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    15%
    19 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    31%
    17 կմ/ժ
  • Արցախ 12°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Նախատեսվում է տարրական դասարաններից սկած ներմուծել համակարգչային գիտությանն առնչվող առարկա

Նախատեսվում է տարրական դասարաններից սկած ներմուծել համակարգչային գիտությանն առնչվող առարկա

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը քննարկում է դպրոցներում 2-րդ դասարանից սկսած ներմուծել «Համակարգչային գիտություն և թվային գրագիտություն» անվանումով առարկա: ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

Փոխնախարարի խոսքով՝ տեխնոլոգիական կրթությունը զգալի ընդլայնելու են: Քննարկվում է երկրորդ դասարանից սկսած «Ինֆորմատիկա» առարկայի ձևաչափն էապես փոխելու և ուսուցման հնարավորություն տալու հարցը: «Եվ քննարկվում է «Համակարգչային գիտություն և թվային գրագիտություն» անվանմամբ առարկա ունենալու հարցը, որը պետք է մեզ թույլ տա շատ ավելի վաղ տարիքից հասնել այն արդյունքներին, որոնք մենք ցանկանում ենք տեսնել դպրոցի ավարտին»,- ասաց Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ որոշակի ժամանակ կպահանջվի փոփոխությունների արդյունքները տեսնելու համար:

Թեմայի այլ նորություններ