Նախատեսում ենք 2022-ի ապրիլին պարեկային ծառայության ստորաբաժանումներ գործարկել նաև Լոռու և Շիրակի մարզերում. Արա Ֆիդանյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    9 կմ/ժ
  • Շիրակ 1°C
    86%
    7 կմ/ժ
  • Լոռի 3°C
    86%
    2 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    81%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    41%
    1 կմ/ժ
  • Սյունիք 7°C
    81%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    88%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    9 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    45%
    12 կմ/ժ
  • Արցախ 6°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Նախատեսում ենք 2022-ի ապրիլին պարեկային ծառայության ստորաբաժանումներ գործարկել նաև Լոռու և Շիրակի մարզերում. Արա Ֆիդանյան

Նախատեսում ենք 2022-ի ապրիլին պարեկային ծառայության ստորաբաժանումներ գործարկել նաև Լոռու և Շիրակի մարզերում. Արա Ֆիդանյան

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց 2021 թվականին կատարված աշխատանքները:

Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությամբ և Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով՝ բարեփոխումների առաջնային ուղղություն է սահմանվել պարեկային ծառայության ձևավորումը և փուլային կարգով ամբողջ երկրում ներդրումը:

«Ոստիկանությունն իրականացրել է մեծածավալ աշխատանքներ: Մասնավորապես, 2021 թվականի հուլիսի 7-ին պարեկային ծառայության Երևանի ստորաբաժանման հաջող գործարկումից հետո նախատեսում ենք 2022 թվականի ապրիլին պարեկային ծառայության ստորաբաժանումներ գործարկել նաև Լոռու և Շիրակի մարզերում: Նշված մարզերի պարեկային ծառայության ստորաբաժանումները համալրելու նպատակով 2021 թվականի նոյեմբերի 1-ից Ոստիկանության կրթահամալիրում 5-ամսյա ուսուցում է անցնում 582 թեկնածու:

Դասընթացը կազմակերպվում է միջազգային բոլոր չափորոշիչներին համապատասխան՝ թիրախավորելով կրթության արդի մեթոդաբանություն ու ներկայիս պահանջներին համապատասխան ոստիկանական ծառայություն իրականացնելու համար անհրաժեշտ տակտիկական, կրակային, հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաներ ու գործնական խնդիրներ լուծելու հմտություններ ունեցող պարեկային ծառայողներ կրթելու տրամաբանությամբ»,- ասաց Ֆիդանյանը:

Փոխոստիկանապետի խոսքով՝ դասընթացներին մասնակցում են նաև միջազգային փորձագետներ:

Թեմայի այլ նորություններ