Նախարարը հայտնեց, թե 2 քրեակատարողական հիմնարկի փակումից հետո տնտեսված գումարը ինչին կուղղվի
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    14%
    9 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    25%
    22 կմ/ժ
  • Լոռի 12°C
    52%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    69%
    10 կմ/ժ
  • Արարատ 21°C
    19%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    73%
    11 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    14%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    54%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    14%
    9 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    28%
    12 կմ/ժ
  • Արցախ 11°C
    90%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Նախարարը հայտնեց, թե 2 քրեակատարողական հիմնարկի փակումից հետո տնտեսված գումարը ինչին կուղղվի

Նախարարը հայտնեց, թե 2 քրեակատարողական հիմնարկի փակումից հետո տնտեսված գումարը ինչին կուղղվի

«Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների գործունեության դադարեցումից հետո 2022-ին տնտեսված միջոցներն ուղղվելու են աշխատողների վերջնահաշվարկների և օրենքով նախատեսված գումարների վճարմանը, մի մասն էլ՝ Պրոբացիայի ծառայության պահպանման ծախսերին: Այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի պետական բյուջեի նախագծի քննարկմանը:

Քրեակատարողական ծառայություններ ծրագրի գծով 2022-ին նախատեսվել է 14 մլրդ 930 մլն 800 հազար դրամ, որից մոտ 2 մլրդը՝ ԵՄ-ի բյուջետային աջակցության ծրագրով նախատեսված միջոցներից: Նախարարը հիշեցրեց, որ 2022-ի հունվարի 1-ից դադարեցվելու է «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների գործունեությունը: «Տնտեսված միջոցների մի մասը 2022-ին ուղղվելու է աշխատողների վերջնահաշվարկների և օրենքով նախատեսված գումարների վճարմանը: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով պրոբացիայի շահառուների թվաքանակի ավելացումը և պրոբացիայի ծառայությունների գործառույթների ընդլայնումը, տնտեսված միջոցների մի մասն էլ ուղղվելու է Պրոբացիայի ծառայության պահպանման ծախսերին՝ 50 հաստիքային միավոր ավելացնելու նպատակով»,-ասաց Անդրեասյանը:

2022-ին Պրոբացիայի ծառայության գծով նախատեսվել է 676 մլն 254 հազար դրամ: Ազատությունից զրկելուն այլընտրանք հանդիսացող նոր պատժատեսակների և խափանման միջոցների արդյունավետ կիրառման նպատակով Պրոբացիայի ծառայությունը նախատեսվում է 2022-ին վերազինել էլեկտրոնային հսկողության համար անհրաժեշտ միջոցներով:

Այս նպատակով նախատեսվում է 110 մլն դրամ:

Թեմայի այլ նորություններ