Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատարին
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    32%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    41%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    62%
    12 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    84%
    13 կմ/ժ
  • Արարատ 18°C
    31%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    70%
    14 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    30%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    57%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    32%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    40%
    11 կմ/ժ
  • Արցախ 13°C
    81%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատարին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովային և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Հանրապետության նախագահը ողջունել է ուկրաինական պատվիրակության այցը և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Ուկրաինայի միջև համագործակցության ամրապնդումը: «Մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող կառույցների գործունեությունը և դերը շատ կարևոր են: Դուք աշխատում եք անմիջապես անհատների հետ, և մարդկանց ակնկալիքները ձեզնից շատ մեծ են»,- նշել է նախագահ Սարգսյանը:

Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատարը նախագահ Սարգսյանին տեղեկացնելով, որ Հայաստանում է խոշտանգումների կանխարգելման ոլորտում փորձի ուսումնասիրման նպատակով, նշել է, որ Հայաստանը և Ուկրաինան մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության լայն հնարավորություններ ունեն, և իր այցի շրջանակում ստորագրված հուշագիրը դրա համար լավ հիմքեր է ստեղծում:

Թեմայի այլ նորություններ