Մոսկվայում կայացել է բիոլոգիական անվտանգության հարցով հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    13 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 4°C
    89%
    3 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    81%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    38%
    7 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    81%
    7 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    13 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    44%
    13 կմ/ժ
  • Արցախ 7°C
    87%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Մոսկվայում կայացել է բիոլոգիական անվտանգության հարցով հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցություն

Մոսկվայում կայացել է բիոլոգիական անվտանգության հարցով հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցություն

Մոսկվայում մարտի 17-ին կայացել է հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցություն ՝ բիոլոգիական անվտանգության ապահովման հարցերի շուրջ երկկողմ միջկառավարական փոխըմբռնման հուշագրի կատարման վերաբերյալ:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը:
 
«Կողմերը փոխանակվել են գնահատականներով ԱՊՀ տարածքում բիոլոգիական անվտանգության սպառնալիքների վերաբերյալ։ Քննարկվել է բիոլոգիական անվտանգության վերաբերյալ երկկողմ հուշագրի կատարման ընթացքը, ներառյալ հետագա համագործակցության կոնկրետ ուղղությունները: Քննարկվել են համապատասխան խորհրդակցական մեխանիզմի ձևավորման միջոցով սույն հուշագրի դրույթների իրականացման օպտիմալացման և արդյունավետության բարձրացման հարցերը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Թեմայի այլ նորություններ