Մոսկվան առաջարկներ է փոխանցել ՀՀ-ին ու Ադրբեջանին սահմանազատման բանակցությունների վերաբերյալ. ՌԴ ԱԳՆ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    44%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    66%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    60%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    79%
    9 կմ/ժ
  • Արարատ 15°C
    35%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    71%
    10 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    44%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    63%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    44%
    6 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    40%
    5 կմ/ժ
  • Արցախ 12°C
    75%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Մոսկվան առաջարկներ է փոխանցել ՀՀ-ին ու Ադրբեջանին սահմանազատման բանակցությունների վերաբերյալ. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան առաջարկներ է փոխանցել ՀՀ-ին ու Ադրբեջանին սահմանազատման բանակցությունների վերաբերյալ. ՌԴ ԱԳՆ

Ռուսական պատվիրակությունը չի մասնակցել ԵԽԽՎ-ում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքների մասին» բանաձևի քվեարկությանը, որն ընդունվել էր սեպտեմբերի 27-ին: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսին է հայ-ադրբեջանական սահմանին ապառազմականացված գոտու ստեղծման վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը, որը ներառվել է բանաձևում:

«Փաստաթղթի քննարկման ընթացքում ԵԽԽՎ ռուսաստանյան պատվիրակությանը դիմում էին թե՛ հայ, թե՛ ադրբեջանցի գործընկերները: Հաշվի առնելով Ռուսաստանի միջնորդական դերը՝ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությունը չի մասնակցել փաստաթղթի քվեարկությանը, որի դրույթներն ի սկզբանե հակասություններ էին առաջացնում կողմերի միջև: Մենք բազմիցս ընդգծել ենք, որ հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում միջադեպերի խնդրի կայուն ու երկարաժամկետ լուծումը Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովի ստեղծումն է, որին կհաջորդի սահմանագծումն ամբողջ երկայնքով: Մոսկվան ձևակերպել ու առաջարկներ է ներկայացրել Երևանին և Բաքվին` համապատասխան բանակցային գործընթացի մեկնարկի ապահովման վերաբերյալ: Ակնկալում ենք գործընկերների արձագանքը»,- ասաց նա:

 

 

Թեմայի այլ նորություններ