Միրզոյանը Վոլոդինի հետ հանդիպմանն ընդգծել է ՀԱՊԿ տարածքի նկատմամբ ոտնձգության անթույլատրելիությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    38%
    17 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    70%
    15 կմ/ժ
  • Լոռի 5°C
    91%
    6 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    33%
    12 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    4 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    38%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    38%
    17 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    40%
    13 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Միրզոյանը Վոլոդինի հետ հանդիպմանն ընդգծել է ՀԱՊԿ տարածքի նկատմամբ ոտնձգության անթույլատրելիությունը

Միրզոյանը Վոլոդինի հետ հանդիպմանն ընդգծել է ՀԱՊԿ տարածքի նկատմամբ ոտնձգության անթույլատրելիությունը

Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն ընդլայնված կազմով հանդիպում է ունեցելռուս գործընկերների հետ՝ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ողջունելով հայկական պատվիրակությանը՝ Պետական դումայի նախագահն ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունները շարունակում են զարգանալ՝ հիմնված երկխոսության եւ ռազմավարական գործընկերության վրա: Նա հավելել է, որ ռուսական կողմը բարձր է գնահատում եւ կարեւորում է հայ-ռուսական հարաբերությունները՝ վստահություն հայտնելով, որ համավարակի հաղթահարմանը զուգահեռ շփումերը տարբեր մակարդակներում առավել կակտիվանան:

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, շնորհակալություն հայտնելով Մոսկվա պաշտոնական այցի հրավերի համար, իր հերթին ընդգծել է, որ հայ-ռուսական փոխգործակցությունը դինամիկ կերպով զարգանում է:

«Հայաստանի խորհրդարանի խոսնակը ռուս գործընկերներին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը, հիշեցրեց, որ մինչ օրս Ադրբեջանն ամբողջությամբ չի կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված ռազմագերիների եւ այլ պահվող անձանց վերադարձին առնչվող դրույթը: Անդրադարձ կատարելով Ադրբեջանի զինուժի՝ ՀՀ տարածք ներխուժելուն՝ ընդգծվեց Հայաստանի Հանրապետության եւ ըստ այդմ՝ ՀԱՊԿ պատասխանատվության տարածքի նկատմամբ որեւէ ոտնձգության անթույլատրելիությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
 
Ըստ աղբյուրի՝ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել վերոնշյալ հարցերը քննարկել համապատասխան բազմակողմ հարթակներում:

Հանդիպման ընթացքում երկու պատվիրակությունների անդամները մտքեր են փոխանակել հայ-ռուսական հարաբերությունների օրակարգի, երկկողմ եւ բազմակողմ հարթակներում մի շարք ուղղություններով հարաբերությունների ընդլայնման շուրջ:

Թեմայի այլ նորություններ