ՄԻՊ աշխատակազմը Սյունիքի սահմանային բնակավայրերի բնակիչներից ստանում է ահազանգեր. ՀՀ ՄԻՊ
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    17%
    7 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    26%
    19 կմ/ժ
  • Լոռի 10°C
    68%
    6 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    79%
    6 կմ/ժ
  • Արարատ 20°C
    27%
    5 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    80%
    9 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    17%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    69%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    17%
    7 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    36%
    8 կմ/ժ
  • Արցախ 11°C
    88%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՄԻՊ աշխատակազմը Սյունիքի սահմանային բնակավայրերի բնակիչներից ստանում է ահազանգեր. ՀՀ ՄԻՊ

ՄԻՊ աշխատակազմը Սյունիքի սահմանային բնակավայրերի բնակիչներից ստանում է ահազանգեր. ՀՀ ՄԻՊ

«Հայաստանի Սյունիքի մարզի Կապան, Գորիս և մյուս քաղաքների, սահմանային գյուղերի բնակիչների անհանգստությունն ու զայրույթը, այդ թվում՝ կապված մարզում սահմանազատումների և սահմանագծումների գործընթացի հետ, ունեն իրական հիմքեր:
 
Խոսքը կոնկրետ մարդկանց` այդ բնակավայրերի բնակիչների կյանքի և կենսական կարևորության մյուս իրավունքների, նրանց ֆիզիկական անվտանգության ու ապահովության, կենսական ապրուստը հոգալու հնարավորությունների և վերջապես՝ ՀՀ պետական սահմանների անվտանգության մասին է:
 
Ինքս եմ իմ աշխատակազմի մասնագետների հետ միասին աշխատանքային հատուկ այցով եղել Սյունիքում ու համոզվել այս խնդիրների խիստ արդիականության հարցում: Դրանից բացի, երեկ ու այսօր վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Սյունիքի սահմանային բնակավայրերի բնակիչներից ստանում է նույն խնդիրներին վերաբերող ահազանգեր ու անհանգստություններ, իրականացվում է մարդկանց բողոքի ակցիաների մշտադիտարկում:
 
Հայաստանի Հանրապետության կառավարությունը, հատուկ եմ շեշտում՝ ոչ թե Սյունիքի մարզային կամ համայնքային մարմինները, այլ մեր պետության գործադիր իշխանության բարձագույն մարմինը պարտավոր է հանրությանն ու հատկապես սահմանային բնակավայրերի բնակիչներին տրամադրել պատշաճ բացատրություններ նրանց ու, առհասարակ, մեր ողջ հանրությանը վերաբերող հարցերի ու զարգացումների մասին:
 
Սա քաղաքացիների Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքն է: Դա ապահովելու ուղիղ պարտավորություն կրում է պետությունը և վերջ»,- ասված է ՀՀ ՄԻՊ արման Թաթոյանի գրառման մեջ:
 

Թեմայի այլ նորություններ