Մինսկի խմբի համանախագահությունն այն ձևաչափն է, որտեղ կարելի է գտնել ԼՂ հարցի կայուն և խաղաղ լուծումը. Իտալիայի նախագահ
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    54%
    11 կմ/ժ
  • Շիրակ 1°C
    86%
    6 կմ/ժ
  • Լոռի 6°C
    71%
    3 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    77%
    1 կմ/ժ
  • Արարատ 11°C
    43%
    2 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    79%
    1 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    54%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    78%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    54%
    11 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    51%
    7 կմ/ժ
  • Արցախ 9°C
    81%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Մինսկի խմբի համանախագահությունն այն ձևաչափն է, որտեղ կարելի է գտնել ԼՂ հարցի կայուն և խաղաղ լուծումը. Իտալիայի նախագահ

Մինսկի խմբի համանախագահությունն այն ձևաչափն է, որտեղ կարելի է գտնել ԼՂ հարցի կայուն և խաղաղ լուծումը. Իտալիայի նախագահ

Իտալիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը համարում է այն ձևաչափը, որտեղ կարելի է գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն և խաղաղ լուծումը: Այս մասին ասել է Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլան՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակության հետ ընդլայնված կազմով հանդիպումից հետո մամուլի համար արված հայտարարության ժամանակ:

Անդրադառնալով հանդիպմանը՝ Իտալիայի նախագահը տեղեկացրեց, որ խոսել են ԼՂ հարցի կայուն և երկարաժամկետ լուծում գտնելու մասին։

«Բնականաբար, վերահաստատեցինք, որ Մինսկի խմբի համանախագահությունն այն ձևաչափն է, որտեղ կարելի է գտնել կայուն և խաղաղ լուծումը»,-ասաց Մատարելլան՝ կրկին շեշտելով, որ Իտալիան խրախուսում է երկու երկրներին գտնել ճիշտ երկխոսություն ու նպաստել տարածաշրջանի զարգացմանը:

Ընդլայնված կազմով հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը, նախագահի խորհրդական Ռուբեն Կարապետյանը և այլոք։

Թեմայի այլ նորություններ