Մինչև 1920-ականների բոլոր քարտեզներում Ալ լճերը նշված են որպես ՀՀ տարածք. Գնել Սանոսյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    41%
    19 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    75%
    6 կմ/ժ
  • Լոռի 5°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    33%
    12 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    4 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    41%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    41%
    19 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    40%
    14 կմ/ժ
  • Արցախ 8°C
    86%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Մինչև 1920-ականների բոլոր քարտեզներում Ալ լճերը նշված են որպես ՀՀ տարածք. Գնել Սանոսյան

Մինչև 1920-ականների բոլոր քարտեզներում Ալ լճերը նշված են որպես ՀՀ տարածք. Գնել Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը դեռ չի կարող ասել, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների հստակեցման համար որ քարտեզները հիմք կընդունվեն, սակայն օրինակ մինչև 1920-ականների բոլոր քարտեզներում Ալ լճեը նշված են՝ որպես Հայաստանի տարածք, այսպիսով` այդ քարտեզներով առաջնորդվելու դեպքում այդ հատվածում փոփոխությունը կլինի հօգուտ հայկական կողմի: Նախարարն այս հարցին անդրադարձավ ԱԺ-ում՝ լրագրողների հարցերին ի պատասխան:

«Տարբեր քննարկումներ կան, տարբեր քարտեզներ կան: Թե որ քարտեզները հիմք կընդունվեն, կարևոր է այն, թե այդ քարտեզներն ինչ իրավական կարգավիճակ ունեն: Այսինքն, եթե այդ քարտեզները նույնիսկ խորհրդային տարիների են, պետք է իրավաբանորեն  հստակեցված և բոլոր կողմից ընդունված լինեն, որ դա հիմք հանդիսանա»,-ասաց Սանոսյանը:

Անդրադառնալով օրինակ 20-ականների քարտեզներին՝ նա ասաց, որ դրանով բավականին փոփոխություններ կարող են լինել: Թե հօգուտ ո՞ր կողմի են լինելու այդ փոփոխությունները՝ նա ասաց. «Ալ լճերի մասով՝ հօգուտ մեզ, որովհետև, ինչքան ես գիտեմ, մինչև 20-ականների վերջ բոլոր քարտեզներում Ալ լճերը նշված են որպես ՀՀ տարածք: Այդ քարտեզներում որոշակի գիծ կա, որից այս կողմ են մնում այդ լճերը»:

Ալ լճերը հիմա հայկական կողմի վերահսկողության տակ չեն:

Այնուամանայնիվ, նախարարը կրկին նշեց, որ հայտնի չէ, թե որ քարտեզները հիմք կընդունվեն:  

Թեմայի այլ նորություններ