Միջազգային հանրությունը պետք է ստիպի Ալիևին՝ անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին. Նազելի Բաղդասարյանի ելույթը ԵԽԽՎ-ում
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    32%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    40%
    2 կմ/ժ
  • Լոռի 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    81%
    12 կմ/ժ
  • Արարատ 18°C
    32%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    69%
    13 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    32%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    56%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    32%
    7 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 14°C
    73%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Միջազգային հանրությունը պետք է ստիպի Ալիևին՝ անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին. Նազելի Բաղդասարյանի ելույթը ԵԽԽՎ-ում

Միջազգային հանրությունը պետք է ստիպի Ալիևին՝ անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին. Նազելի Բաղդասարյանի ելույթը ԵԽԽՎ-ում

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի շրջանակներում ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ բանաձև՝ 80 կողմ, 18 դեմ և 3 ձեռնպահ ձայներով: Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակությունները դեմ են քվեարկել բանաձևին:

Բանաձևի նպատակն է օժանդակել վերացնելու հակամարտության հումանիտար խնդիրների հետևանքները:

Հայաստանի պատվիրակության անդամ, ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը զեկույցի վերաբերյալ հանդես է եկել ելույթով:

«Մեկ տարի առաջ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ և ներգրավածությամբ, ինչպես նաև ահաբեկիչների մասնակցությամբ լայնածավալ հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի դեմ: Հստակորեն պետք է նշել, որ բանակցային գործընթացի խաթարողն ու պատերազմի նախաձեռնողը Իլհամ Ալիևն էր, որը մերժում էր հակամարտության խաղաղ քաղաքական կարգավորումը:

Մեկ տարի շարունակ հարյուրավոր հայ ռազմագերիներ պատանդ են պահվում Ադրբեջանում: Ցավոք, նրանց թիվը մինչ օրս հստակ պարզ չէ, քանի որ Ադրբեջանի իշխանությունները չեն հրապարակում գերիների ճշգրիտ թիվը և դա անում են առանց որևէ իրավական հիմքի՝ կոպտորեն խախտելով մարդու իրավունքներին վերաբերելի պահանջները՝ համաձայն Ժնևի երրորդ կոնվենցիայի:

Մենք արձանագրել ենք, որ դեպքերի 90 տոկոսի վերաբերյալ կան լուսանկարներ և տեսանյութեր, որոնք հաստատում են, որ ադրբեջանական ուժերը գերեվարել են նրանց և շարունակում են պահել գերության մեջ: Հայ ռազմագերիների խոշտանգման տեսագրությունները տեղադրվել են ադրբեջանական սոցիալական կայքերում:

Եվ հիմա մենք հասկանում ենք, որ պատերազմի սկզբից Ադրբեջանի կառավարությունը հատուկ մեխանիզմ էր սահմանել գերեվարությունների, ծեծերի, խոշտանգումների, ոտնձգությունների և ահաբեկումների գործադրումը:

20 տարիների ընթացքում համակարգված քարոզչությունն ու ռազմականորեն սերմանված հայատյացությունը վատթարացնում են ռազմագերիների պայմանները: Հայ ռազմագերիները պահվում են անմարդկային պայմաններում՝ զրկված սննդից, ջրից, քնից և բուժումից, նրանք ամեն կերպ նվաստացվում են և ստորացվում:

Վերջին ամիսների ընթացքում Ադրբեջանը բազմիցս չարաշահել է իրավական ընթացակարգերը, շրջանցել միջազգային իրավունքի պահանջները և դատական կարգով հետապնդել հայ ռազմագերիներին՝ ազատազրկումը որպես պատիժ օգտագործելով:

Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինծառայողներին և քաղաքացիներին «ահաբեկիչ» պիտակավորելը միջազգային մարդասիրական իրավունքի և, առհասարակ, մարդու իրավունքների կոպիտ խախտում է: Մենք ևս մեկ անգամ շեշտում ենք, որ, անկախ գերության օրվանից, Ադրբեջանում պահվող բոլոր հայ զինծառայողները, ներառյալ խաղաղ բնակիչները, իրենց ներկայիս կարգավիճակով ռազմագերիներ են:

Դեռևս հարյուրավոր անձիք ապօրինի պահվում են Ադրբեջանում՝ գերության մեջ: Նրանք պետք է հնարավորինս շուտ նույնականացվեն, պաշտպանվեն և հայրենադարձվեն:

Միջազգային հանրությունը և մարդու իրավունքները պաշտպանող կազմակերպությունները պետք է ստիպեն բռնապետ Ալիևին՝ անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին»,- ասվում է ելույթում: 

 

 

Թեմայի այլ նորություններ