«Միջանցք» հասկացություն օրակարգում չկա. Անդրանիկ Քոչարյանը` Ալիևի հայտարարության մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    13 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 4°C
    89%
    3 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    81%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    38%
    7 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    81%
    7 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    13 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    44%
    13 կմ/ժ
  • Արցախ 7°C
    87%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

«Միջանցք» հասկացություն օրակարգում չկա. Անդրանիկ Քոչարյանը` Ալիևի հայտարարության մասին

«Միջանցք» հասկացություն օրակարգում չկա. Անդրանիկ Քոչարյանը` Ալիևի հայտարարության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում կայացած երեք երկրի ղեկավարների եռակողմ հանդիպման ժամանակ հստակ ձևակերպել է իր տեսակետը կոմունիկացիաների ապաշրջափակման մասին:

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահ Անդրանիկ Քոչարյանը` պատասխանելով հարցին, թե ինչու են Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները կրկին խոսում «Զանգեզուրի միջանցքի» մասին, թեև Սոչիում կայացած եռակողմ հանդիպմանը այդ մասին խոսք չի գնացել:

«Կարծում եմ, որ պարոն Ալիևը հնարավորություն ուներ Սոչիում կայացած եռակողմ հանդիպումների ժամանակ իր տեսակետը հստակ ձևակերպել, թե ինչ է Ալիևը պարոն Էրդողանի հետ հասկանում «միջանցք» հասկացության տակ… Մեր հանրապետության վարչապետը հստակ ՀՀ շահերից բխող տեսակետը ներկայացրել է: «Միջանցքը» լրիվ այլ հասկացություն է, այդպիսի օրակարգ չկար»,- ասաց Քոչարյանը:

Նոյեմբերի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովում կրկին խոսել էին «Զանգեզուրի միջանցքի» մասին։

Թեմայի այլ նորություններ