Մեզ թվաց՝ երկրաշարժ է․ ուժգին քամին ավերածությունների պատճառ է դարձել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Lurer.com
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    6 կմ/ժ
  • Շիրակ 1°C
    86%
    7 կմ/ժ
  • Լոռի 3°C
    86%
    2 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    81%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    41%
    1 կմ/ժ
  • Սյունիք 7°C
    81%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    88%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    6 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    45%
    12 կմ/ժ
  • Արցախ 6°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Մեզ թվաց՝ երկրաշարժ է․ ուժգին քամին ավերածությունների պատճառ է դարձել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Lurer.com

Երեկ Շիրակի մարզում մոտ կես ժամ տևած ուժգին քամին բավական մեծ վնասներ է հասցրել մարզի՝ մեկ տասնյակից ավելի բնակավայրերում, այդ թվում նաև Գյումրիում։ Քաղաքապետարանի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ քաղաքապետարանն այս պահին տեղեկատվություններ է հավաքագրում համատիրություններից, հասկանալու՝ ինչպիսի վնասներ են պատճառվել:

«Նախնական տվյալներով` քաղաքի տարբեր թաղամասերում, տարբեր հատվածներում ունենք արմատախիլ եղած, կոտրված ծառեր, վնասված հենասյուներ, էլեկտրասյուներ, սեփական տների և բազմաբնակարան շենքերի վնասված տանիքներ: Քաղաքապետարանի կոմունալ ծառայությունը երեկ երեկոյան ու նաև վաղ առավոտից աշխատանքներ է իրականացնում քաղաքում»,- նշեց խոսնակն ու վստահեցրեց, որ երեկվանից սկսվել են վերականգնման աշխատանքներ հենասյուների մասով:

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ևս տեղեկացնում է, որ ԱԻՆ-ի ծառայողները և համայնքապետարանների ներկայացուցիչները, կոմունալ ծառայունների անձնակազմերն այս պահին իրականացնում են մաքրման, էլեկտրական միացումների վերականգման և վնասների գնահատման աշխատանքներ։

Զրուցեցինք նաև քաղաքի տարբեր թաղամասերի բնակիչների հետ։ Մսի կոմբինատ թաղամասում քամին արմատախիլ է արել հսկա ծառն ու նետել փողոց՝ փակելով ճանապարհը։ Բազմաթիվ այլ թաղամասերում էլեկտրալարերը կտրվել են, և բնակիչները ժամեր շարունակ զրկված են եղել էլեկտրաէներգիայից։ Տնակներում ապրողները պատմում են, որ իրենց թվացել է, թե կրկին երկրաշարժ է․ նրանց՝ առանց այդ էլ ոչ բարվոք վիճակում գտնվող տնակների տանիքներից քամին պոկել ու ավիրել է տանիքները, որոշ դեպքերում՝ խարխլված պատուհանները։ Բազմաբնակարան շենքերի տանիքներից ևս պոկվել են թիթեղներ և ընկել փողոցով անցնող մեքենաների վրա։ Բարեբախտաբար, ավերածությունների պատճառով մարդկային կորուստներ չկան։ 

 

Մարզպետից տեղեկացանք նաև, որ համայնքներից մեկում վնասվել է գազի խողովակ, գրանցվել է նաև հրդեհի դեպք, սակայն, մանրամասները դեռ հավաքագրման փուլում են․ «Վնասներ կրած համայնքների ղեկավարներին հանձնարարվել է տեղերում ձևավորել հանձնաժողովներ և գնահատված վնասների մասին տեղեկատվությունը ներկայացնել մարզպետարան»,-նշում է մարզպետը։

Թեմայի այլ նորություններ