Մեծ Բրիտանիան Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում փակուղային իրավիճակին բանակցված լուծում գտնել
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    32%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    41%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    62%
    12 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    84%
    13 կմ/ժ
  • Արարատ 18°C
    31%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    70%
    14 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    32%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    57%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    32%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    40%
    11 կմ/ժ
  • Արցախ 13°C
    81%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Մեծ Բրիտանիան Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում փակուղային իրավիճակին բանակցված լուծում գտնել

Մեծ Բրիտանիան Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում փակուղային իրավիճակին բանակցված լուծում գտնել

Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը կլիմայի փոփոխության խնդիրներին նվիրված համաժողովում հայաստանյան լրատվամիջոցների խնդրանքով անդրադարձել է հայ-ադրբեջանական չլուծված հակամարտությանը և այն փաստին, որ Ադրբեջանի ղեկավարությունը պատերազմից մեկ տարի անց շարունակում է իր ռազմատենչ հռետորաբանությունը՝ տարածքային հավակնություններ ներկայացնելով Հայաստանի նկատմամբ և 5 ամիս շարունակ դուրս չբերելով իր զորքերը ինքնիշխան Հայաստանի Հանրապետության տարածքից:

Ջոն Գալագերը հայտնել է, որ Միացյալ Թագավորության կառավարությունը կողմերին կոչ է անում իրար հետ խոսել բանակցությունների սեղանի շուրջ և բանակցված լուծում գտնել ներկայիս փակուղային իրավիճակին: Ընդ որում, դեսպանը շեշտել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը միակ ճիշտ հարթակն է դրա համար:
 
«Միացյալ Թագավորության կառավարության դիրքորոշումն այն է, որ մենք խրախուսում ենք երկու կողմերին իրար հետ խոսել բանակցությունների սեղանի շուրջ և բանակցված լուծում գտնել ներկայիս փակուղային իրավիճակին: Մենք խրախուսում ենք ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Ադրբեջանին՝ նստելու բանակցությունների սեղանի շուրջ կայուն և երկարաժամկետ լուծում գտնելու համար: Եվ մենք համոզված ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը միակ ճիշտ հարթակն է դրա համար»,- հայտարարել է դեսպան Գալագերը:

Թեմայի այլ նորություններ