Մեր սկզբունքն է եղել՝ լինել ժամանակին համընթաց. առողջապահության նախարար
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    53%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    76%
    12 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    68%
    5 կմ/ժ
  • Արարատ 17°C
    40%
    19 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    89%
    11 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    39%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    76%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    39%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    94%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

Մեր սկզբունքն է եղել՝ լինել ժամանակին համընթաց. առողջապահության նախարար

Մեր սկզբունքն է եղել՝ լինել ժամանակին համընթաց. առողջապահության նախարար

2020 թվականին ՀՀ-ում իրականացվել է 595876 թեստավորում, որի արդյունքում արձանագրվել է 159738 դեպք (հարաբերական ցուցանիշը 100 հազար բնակչի հաշվարկով՝ 5392), որից 12870-ը (2.5%) ստանում էին բուժում դեկտեմբերի 31-ի դրությամբ, 143355 (95.1%) անձ առողջացել է, 2828 դեպքում (հարաբերական ցուցանիշը 100 հազար բնակչի հաշվարկով՝ 95.5) արձանագրվել է մահվան ելք: Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված մահաբերությունը կազմել է 1.77%՝ տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով ՀՀ Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:

«Քանի որ հիվանդությունը նոր իրավիճակ էր, դրա վերաբերյալ տեղեկատվությունը, վարակի տարածելիության ցուցանիշները, հիվանդացության ընթացքը, բուժական պրոտոկոլները, նոր դեղերն անընդհատ փոփոխման մեջ են եղել: Մեր սկզբունքն է եղել՝ լինել ժամանակին համընթաց, փորձել արագ ունենալ առկա գիտական մոտեցումները և մեր որոշումները կայացնել՝ հենվելով դրանց վրա, իհարկե իմանալով, որ գուցե ընթացքում դրանք փոփոխության ենթարկվեն: Այսինքն՝ չուշանալ, անել հնարավորինս, և ընթացքում փոփոխել քաղաքականությունը, մոտեցումները՝ ճշգրտելով օրեցօր ի հայտ եկող գիտական նորություններին»,- ասաց նախարարը:

Ավանեսյանի խոսքով՝ այժմ հիվանդացության աճ է նկատվում: «Այս պահին 11 բժշկական կազմակերպություններ զբաղված են կորոնավիրուսով պացիենտների բուժմամբ, մենք 2900 մահճակալի հնարավորություն ունենք, հընթացս ծավալում ենք»,- նշեց նա:

Թեմայի այլ նորություններ