Մենք սև ու սպիտակ չունենք, մեր հակառակորդը թուրքն է. Սյունիքի մարզպետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    38%
    2 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    40%
    11 կմ/ժ
  • Լոռի 6°C
    87%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    84%
    6 կմ/ժ
  • Արարատ 16°C
    29%
    6 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    3 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    38%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    94%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    38%
    2 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    40%
    15 կմ/ժ
  • Արցախ 9°C
    90%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Մենք սև ու սպիտակ չունենք, մեր հակառակորդը թուրքն է. Սյունիքի մարզպետ

Մենք սև ու սպիտակ չունենք, մեր հակառակորդը թուրքն է. Սյունիքի մարզպետ

«Հարաբերությունները նորմալ են, մենք խնդիր չունենք, մենք սև ու սպիտակ չունենք, մեր հակառակորդը թուրքն է: Մենք միասին երեք պատերազմի ենք մասնակցել, ինձ համար այսօր ընդդիմություն, սև սպիտակ չկա, մենք դուրս ենք գալիս թուրքին ենք տեսնում, ի՞նչ է նշանակում ընդդիմություն: Մենք պիտի պաշտպանենք, չէ՞, մեր հայրենիքը»,- լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպիսին են ընդդիմության հետ հարաբերությունները:

Պողոսյանի խոսքով՝ եթե հայ ժողովուրդը ցանակնում է, որ Սյունիքի սահմանում իրավիճակը կայուն մնա, պետք է հույսն իր վրա դնի: Պետք է պահպանել գաղտնիության ռեժիմը. «Երբ որ մենք մեր խնդիրը կատարենք փառքով, ամեն ինչ լավ կլինի: Այնպես  չէ, որ թշնամին մեզնից ուժեղ է, մենք կոտրվել ենք, որ գաղտնիության ռեժիմը չենք պահպանել:  Դա պետք է պահպանենք, որ առաջնագծի սպան,  զինվորը լավ բան լսի ու կատարի: Եթե մենք տարածում ենք, որ դիրքը տված է, նրա բարոյահոգեբանական հոգին ընկնում է,  պետք է զինվորի կողքին կանգնենք, նրանց բարոյահոգեբանական ոգին պահպանենք»,- ասաց մարզպետը:

Խոսելով, թե որպես մարզպետ ինչ դիրքորոշում ունի Մելիքսեթ Պողոսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի արված այն հայտարարության մասին, թե վարչապետն է նախկին ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանին հրաման տվել, որպեսզի Սյունիքի դիրքերից մեր զորքը հետ քաշվի, Պողոսյանն ասաց. «Մի ամիս համագործակցել ենք, որ այդ նեյտրալ «զոնան» պահենք։ Մենք 3 անգամ «պոստերն» առաջ ենք տվել։ Կուբաթլուի հատվածում 3 անգամ առաջ ենք տվել։ Հետո Ռուսաստանը չի համաձայնել։ Մենք պիտի զբաղեցնեինք Խորհրդային միության սահմանները, մեզ հետ են տվել, չեն համաձայնել։ Հանձնաժողով է եղել, Ռուսաստանի և Ադրբեջանի հետ համագործակցել են, որ սահմանները մնան նույն տեղը, չեն համաձայնել։ Չեն համաձայնել, դրա համար մենք եկել ենք, զբաղեցրել Խորհրդային միության սահմանները»:

Անդրադառնալով նաև այն հարցին, թե Սյունիքի փոխքաղապետ Կարո Քոչարյանը հայտարարել է, որ վարչապետի այցից հետո միևնույն է խնդիրներ են առաջցել և առկա են: Պողոսյանն պատասխանեց. «Կարոն այնքան զենք զինամթերք ունի, որ իր պարտականությունը կատարի ամեն ինչով պատրաստ կլինի: Ես կարող եմ գնահատել իրենց պատրաստակամությունը, որպես Սյունիքի երկապահի նախագահ, Սյունիքի մարզպետ, խոսքը ուրիշ բան է, պատրաստակամությունը ուրիշ: Մենք մեր աչքով պետք է տեսնենք՝ ինչին են պատրաստ, ում հետ են համագործակցում, դա  ամենօրյա աշխատանք է: Գործով պետք է պատրաստ լինեն, պարոն վարչապետը ռեալ ինֆո տվել է, որ ոչ մի փաստաթուղթ չեն ստորագրելու, մենք մեր պարտականությունը պետք է  կատարենք»,- հավելեց նա:

Թեմայի այլ նորություններ