Մենք ապրում ենք իրականության և ֆեյքի միջև. դա վերածվել է ազգային անվտանգության խնդրի. Քոչարյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    26%
    22 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    50%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    70%
    12 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    62%
    7 կմ/ժ
  • Արարատ 19°C
    35%
    20 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    87%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    26%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    69%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    26%
    22 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    52%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    88%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

Մենք ապրում ենք իրականության և ֆեյքի միջև. դա վերածվել է ազգային անվտանգության խնդրի. Քոչարյան

Մենք ապրում ենք իրականության և ֆեյքի միջև. դա վերածվել է ազգային անվտանգության խնդրի. Քոչարյան

Կայքերում, տելեգրամյան ալիքներում պարբերաբար տարածվում են տեղեկություններ, որոնք առնչվում են պետական ինստիտուտներին, պաշտպանական ոլորտին, պաշտոնատար անձանց: Երբ վերջիններս պատասխան չեն տալիս, ստացվում է, թե իբր ասվածը ճիշտ է: Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Վերջերս նաև հրապարակում եղավ, որում խոսք էր գնում ռազմական գնումների մասին, որին առնչվում էին տարբեր մարդիկ, հիմնադրամի հետ կապված ինչ-որ պատմություններ: Ես երեկ ԱԱԾ տնօրենին խնդրել եմ, որ անմիջապես քրեական գործեր հարուցվեն՝ անկախ նրանից իշխանության մեջ ես, թե ոչ: Նաև ինձ առնչվող բաներ են եղել, պաշտպանության նախարարի, այլ պաշտոնատար անձանց: Վերջերս անընդհատ գրում եք, որ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները աստղաբաշխական գներով տներ են առել, այսինքն՝ գնում է վարկաբեկման մի տոտալ գործընթաց, որը բավականին լավ վճարվում է: Դա հատուկ է արվում և բնականաբար պետք է, որ լավ վարձատրվի. սուտն է վարձատրվում: Մենք ապրում ենք իրականության և ֆեյքի մեջ. դա արդեն վերածվել է ազգային անվտանգության խնդրի»,- ասաց Քոչարյանը:

ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանն անդրադառնալով հարցին, թե արդյոք ունենք նման երևույթների դեմ պայքարի ծրագիր, ասաց, որ եթե խնդիրը բացահայտմանն է առնչվում, թե կոնկրետ մեդիա ռեսուրսն ում է պատկանում, ինչ դաշտում է աշխատում՝ ԱԱԾ-ն ունի հնարավորութուն պարզելու, թե ով է կանգնած տվյալ ռեսուրսի հետևում:

«Խնդիրն ավելի շատ քրեական դաշտին է վերաբերում. արդյոք այդ մեդիա ռեսուրսը երբ հրապարակում է կատարում, անցնում է կարմիր գիծը, թե ոչ: Շատ հաճախ իրենք քողարկում են հրապարակումները՝ «ենթադրում ենք», «հավանական է» բառերով, և հետագայում եթե մենք պատասխանատվության կանչենք կոնկրետ անձանց, կասեն՝ ես ենթադրում էի..: Կարծում եմ՝ մենք այդպիսի ռեսուրսներ ունենք, որ կարողանանք դրանց դեմ պայքարել»,- ասաց Հարությունյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն էլ ասաց, որ օրեր առաջ րատվական կայքերից մեկում սպառազինության տեղաշարժի մասին տեսանյութ է հրապարակվել ռազմական դրության պայմաններում: Պատգամավորն առաջարկեց ԱԱԾ-ին, եթե չկան կարգավորումներ այդ մասով ավելի խիստ լուծումների գնալու, համատեղ ջանքերով օրենսդրական այդ կարգավորումները մշակեն ու ստեղծեն:

Անդրանիկ Քոչարյանը հիշեցրեց, որ երեկ էլ Սողոմոն Թեհլերյանի գործողության 100-ամյակն էր, բայց, ըստ նրա, Թեհլերյանն իր գործողությունն արել էր ազգային վրեժի լուծման տեսանկյունից, բայց, պատգամավորի խոսքով, երեկ նույնիսկ Զարուհի Փոստանջյանը ձեռքի ատրճանակային շարժումով պատկերացնում էր ինչ-որ պետական գլուխներ պաշտոնյաների, որ բոլորին պետք է հարվածել:

«Նեմեսիսը պետք է, որ լուծարված լիներ, բայց կարծում եմ, որ գուցե ոչ Նեմեսիս անունով, բայց կան որոշ կուսակցություններ, որոնք ունեն գաղտնի նման պահպանված կառույցներ: Վերջին տասնամյակների ընթացքում մենք առնչվել ենք «Դրո» կառույցի հետ: Պարզվեց, որ Նեմեսիսը լուրջ նորից պահանջարկ է կառուցում, իսկ այդ պահանջարկը նշանակում է՝ կան ուժեր, որ մեր երկիրը փորձելու են մտցնել ներքին քաոսի մեջ. ընդ որում հոկտեմեբրի 27-ը ոչ պակաս Նեմեսիսի գործողությանը նման էր»,- ասաց Քոչարյանը:

Թեմայի այլ նորություններ