Մեղադրանք է առաջադրվել ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի պաշտոնատար անձանց. խափանման միջոց է ընտրվել կալանավորումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    41%
    19 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    75%
    6 կմ/ժ
  • Լոռի 5°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    33%
    12 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    4 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    41%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    41%
    19 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    40%
    14 կմ/ժ
  • Արցախ 8°C
    86%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Մեղադրանք է առաջադրվել ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի պաշտոնատար անձանց. խափանման միջոց է ընտրվել կալանավորումը

Մեղադրանք է առաջադրվել ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի պաշտոնատար անձանց. խափանման միջոց է ընտրվել կալանավորումը

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում բացահայտվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի աշխատակիցների կողմից շինարարական կազմակերպությունների սեփականատերերից առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու և ստանալու դեպք:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն:

«Մասնավորապես, քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրերի իրականացման բաժնի պետ Հայկ Խաչատրյանը և նույն բաժնի վերահսկման խմբի ղեկավար Արթուր Զարգարյանը նախնական համաձայնություն են ձեռք բերել` հիմնադրամի կողմից ՀՀ մարզերից մեկում դպրոցի կառուցման աշխատանքների իրականացման նպատակով անցկացված մրցույթում հաղթող ճանաչված կապալառու կազմակերպության սեփականատիրոջից առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու վերաբերյալ:

Այնուհետև Ա. Զարգարյանը Հ. Խաչատրյանի հանձնարարությամբ հանդիպել է  կազմակերպության համասեփականատիրոջ հետ և նրանից պահանջել ավելի քան 28.000.000 ՀՀ դրամ կաշառք` վերը նշված դպրոցի շինարարության պայմանագիր կնքելուն չխոչընդոտելու, դպրոցի կառուցման աշխատանքների ընթացքում կապալառու ընկերության օգտին իրենց լիազորությունների շրջանակներում հովանավորչության, այդ թվում՝ կատարած աշխատանքների թերությունները չարձանագրելու և շինարարական աշխատանքների ընթացիկ ավարտական ակտերն անխոչընդոտ ընդունելու համար:

Պայմանագրի կնքումից հետո` 2021թ.-ի սեպտեմբերին, կապալառու կազմակերպության համասեփականատերն այցելել է Հ. Խաչատրյանի մատնանշած, վերջինիս համար անվտանգ հանդիպման վայր՝ Երևան քաղաքում գործող ռեստորանային համալիր, որտեղ Հ. Խաչատրյանին է տվել նրա պահանջած կաշառքի գումարից 2.404.100 ՀՀ դրամին համարժեք 5.000 ԱՄՆ դոլարը:

2021թ.-ի նոյեմբերի 12-ին կաշառքի հերթական մասնաբաժինը՝ 1.900.760 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլարը ստանալուց հետո, Հ. Խաչատրյանը և կաշառք տված անձը բերման են ենթարկվել, իսկ անձնական խուզարկության արդյունքում Հ. Խաչատրյանի մոտ հայտնաբերվել է կաշառքի գումարը։

14.11.2021թ.-ին Արթուր Զարգարյանին և Հայկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նույն օրը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից վերը նշված անձանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են:

Առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու համար ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել կապալառու կազմակերպության համասեփականատիրոջը: Քրեական գործով ևս մեկ անձ ունի կասկածյալի կարգավիճակ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ` վերը նշված դեպքի հանգամանքներն ու կոռուպցիոն հանցավոր սխեմայում ներգրավված բոլոր անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Թեմայի այլ նորություններ