«Մեդիագրագիտության, կիբեռանվտանգության, կիբեռհանցավորության նոր միտումներն ու արդի մարտահրավերները» թեմայով դասընթաց Քննչական կոմիտեում
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    53%
    9 կմ/ժ
  • Շիրակ 1°C
    86%
    6 կմ/ժ
  • Լոռի 6°C
    71%
    3 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    77%
    1 կմ/ժ
  • Արարատ 10°C
    45%
    1 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    81%
    5 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    53%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    87%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    53%
    9 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    51%
    7 կմ/ժ
  • Արցախ 9°C
    81%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

«Մեդիագրագիտության, կիբեռանվտանգության, կիբեռհանցավորության նոր միտումներն ու արդի մարտահրավերները» թեմայով դասընթաց Քննչական կոմիտեում

«Մեդիագրագիտության, կիբեռանվտանգության, կիբեռհանցավորության նոր միտումներն ու արդի մարտահրավերները» թեմայով դասընթաց Քննչական կոմիտեում

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի թիվ 35-Լ հրամանով տրված հանձնարարականի համաձայն՝ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կողմից Կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների քննիչների համար կազմակերպվում են վերապատրաստման դասընթաց-սեմինարներ՝ կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով նախաքննության իրականացման, ինչպես նաև այլ քրեական գործերով համակարգչային համակարգերում և տարբեր ցանցերում և տիրույթներում գտնվող փաստական տվյալների (էլեկտրոնային ապացույցներ) ձեռքբերման հմտություններ ձևավորելու նպատակով:

2021թ. սեպտեմբերի 2-ին Քննչական կոմիտեում անցկացվեց չորրորդ դասընթացը՝ «Մեդիագրագիտության, կիբեռանվտանգության, կիբեռհանցավորության նոր միտումներն ու արդի մարտահրավերները» թեմայով, որը վարելու համար հրավիրվել էր տվյալ ոլորտի հեղինակավոր և առաջատար փորձագետներից՝ Սամվել Մարտիրոսյանը:

Բացման խոսքով ելույթ ունեցավ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետ՝ Ռոբերտ Ադիլխանյանը: Վերջինս նշեց, որ Քննչական կոմիտեում կարևորվում է պետական և մասնավոր ոլորտների միջև կամավորության սկզբունքների վրա հիմնված գործընկերային համագործակցությունը, առանց որի բարձր տեխնոլոգիաների սրընթաց զարգացման ժամանակաշրջանում հնարավոր չէ ապահովել հասարակության հուսալի պաշտպանությունը կիբեռվտանգներից: Իսկ հասարակության մեդիագրագիտության բարձրացումն ու կիբեռհիգիենայի պահպանումը հանցագործությունների կանխարգելման ամենացանկալի միջոցն է:

Բացի դասընթացի թեմայից, Սամվել Մարտիրոսյանի կողմից հանդիպման ընթացքում մանրամասն ներկայացվեցին արտասահմանյան հաքերային խմբավորումների գործունեության առանձնահատկությունները: Տեղեկատվություն տրամադրվեց վերջին շրջանում նրանց հարձակումների թիրախների ու օգտագործվող գործիքակազմի վերաբերյալ:

Դասընթացի ընթացքում հարց ու պատասխանի ձևաչափով պատասխաններ են տրվել քննիչներին հուզող հարցերին:

Թեմայի այլ նորություններ