Մայիսի 21-24-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 115 դեպք
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    38%
    17 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    70%
    15 կմ/ժ
  • Լոռի 5°C
    91%
    6 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    33%
    12 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    4 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    38%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    38%
    17 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    40%
    13 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Մայիսի 21-24-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 115 դեպք

Մայիսի 21-24-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 115 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 21-24-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 115 դեպք, որից 14-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 32, մարմնական վնասվածք պատճառելու՝ 23, խարդախության՝ 12, ծեծի և թմրամիջոցի հայտնաբերման՝ 6-ական, յուրացման կամ վատնման, ապօրինի ծառահատման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, խուլիգանության, ընտանեկան բռնության, ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու և թմրամիջոցի իրացման՝ 2-ական, բնակարանային գողության, առանց իրացնելու նպատակի՝ թմրամիջոցի ապօրինի շրջանառության, սպանության սպառնալիքի, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու ու բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, որն առաջացրել է հիվանդի մահ՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 11 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 9 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 31 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 6, մարմնական վնասվածք պատճառելու 5, խարդախության, խուլիգանության և անառակաբարո գործողության 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 36 պատահար. 2 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Թեմայի այլ նորություններ