Մարզական վաշտի զինծառայողները պետք է հասնեն հաջողությունների, այլապես նրանց ծառայության պայմանների հետ կապված որոշումները կարող են վերանայվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    53%
    6 կմ/ժ
  • Լոռի 12°C
    59%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    79%
    10 կմ/ժ
  • Արարատ 16°C
    33%
    3 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    69%
    11 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    39%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    57%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    39%
    7 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 13°C
    73%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Մարզական վաշտի զինծառայողները պետք է հասնեն հաջողությունների, այլապես նրանց ծառայության պայմանների հետ կապված որոշումները կարող են վերանայվել

Մարզական վաշտի զինծառայողները պետք է հասնեն հաջողությունների, այլապես նրանց ծառայության պայմանների հետ կապված որոշումները կարող են վերանայվել

Օգոստոսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին։

Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից տեղեկացնում են, որ Պաշտպանության նսխարարը  կարևորել է պետական երկու գերատեսչությունների արդյունավետ համագործակցությունը:

Իրականացվող ծրագրերի շարքում Արշակ Կարապետյանն առանձնացրել է ԶՈւ մարզական վաշտի գործունեությունն՝ ընդգծելով, որ այն կշարունակի համալրվել Հայաստանի լավագույն արդյունքներն արձանագրած մարզիկ-զինակոչիկներով։ Միևնույն ժամանակ, նախարար Կարապետյանը շեշտել է, որ պարտադիր պայման է, որ մարզական վաշտում ծառայելու ընթացքում ժամկետային զինծառայողները բարելավեն իրենց կարողությունները, հասնեն մարզական հաջողությունների, այլապես նրանց ծառայության պայմանների հետ  կապված որոշումները կարող են վերանայվել։

ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել Արշակ Կարապետյանին արդյունավետ փոխգործակցության համար, նշելով, որ այն իր նպաստը կբերի ինչպես զինված ուժերի, այնպես էլ՝ Հայաստանի մարզական կյանքին։

Թեմայի այլ նորություններ