Մարուքյանը ստեղծված իրավիճակում ԱԳ նախարարի պաշտոնակատարի հրաժարականը սխալ է համարում
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    38%
    19 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    81%
    11 կմ/ժ
  • Լոռի 4°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    35%
    11 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    38%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    38%
    19 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 8°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Մարուքյանը ստեղծված իրավիճակում ԱԳ նախարարի պաշտոնակատարի հրաժարականը սխալ է համարում

Մարուքյանը ստեղծված իրավիճակում ԱԳ նախարարի պաշտոնակատարի հրաժարականը սխալ է համարում

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կոչ է անում պաշտոնակատար անձանց գիտակցել, որ երկիրը գտնվում է ծանր վիճակում և այս ստեղծված իրավիճակում ցանկացած նախարարի պաշտոնակատարի հրաժարական սխալ է համարում: Մարուքյանն այս մասին ասաց ԱԺ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ԱԳ նախարարի պաշտոնակատարի պաշտոնից հրաժարական ներկայացրած Արա Այվազյանի հետ կապված որևէ տարաձայնություն եղե՞լ է Անվտանգության խորհրդի նիստում:

«Ընդհանրապես խոսակցություն չի եղել իր հետ կապված: Այն հատվածը, որն իր հետ կապված էր, երբ վարչապետի պաշտոնակատարն ասում էր, որ ԱԳ նախարարին հանձնարարել է, ԱԳ նախարարն էլ գլխով էր անում, ուղիղ եթերում կա: Մնացած մասով որևէ բան չի եղել: Եվ ես զարմացած էի, որ հետո իմացա, որ հրաժարական է տվել»,-ասաց Մարուքյանը:

ԼՀԿ ղեկավարի կոչն ու ուղերձը պաշտոնատար անձանց հետևյալն է՝ պետք է գիտակցել, որ Հայաստանը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: «Ժամանակավոր պաշտոնակատարների կառավարությունը և սահմանադրաիրավական կարգավորումները թույլ չեն տալիս որևէ հրաժարական տված նախարարի փոխարեն նշանակել նոր նախարար: Եվ նախարարի հրաժարականը, և ցանկացած այլ նախարարի հրաժարականն այս իրավիճակում մեր երկիրը կարող է դնել շատ բարդ վիճակում»,-ասաց Մարուքյանը:

Նա կարծում է, որ ճիշտը հանրապետությանը ծառայել շարունակելն է, ոչ թե ամենածանր պահին դուրս գալ և այդ բեռը թողնել օդում: «Այսօր Հայաստանը Պաշտպանության նախարարությունից ավելի շատ կարիք ունի Արտաքին գործերի նախարարության՝դիվանագիտական հզոր ճակատի»,- ասաց ԼՀԿ ղեկավարը:

Արա Այվազյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտնի էր դարձել մայիսի 28-ին:

Թեմայի այլ նորություններ