Մարտի 12-15-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 109 դեպք
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    21%
    11 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    30%
    24 կմ/ժ
  • Լոռի 12°C
    56%
    15 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    56%
    8 կմ/ժ
  • Արարատ 21°C
    27%
    18 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    70%
    8 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    21%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    58%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    21%
    11 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    28%
    17 կմ/ժ
  • Արցախ 13°C
    82%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26274
  • Դոլար = 388.09

Մարտի 12-15-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 109 դեպք

Մարտի 12-15-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 109 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 12-15-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 109 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 27, մարմնական վնասվածք պատճառելու՝ 14, խարդախության` 8, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, յուրացման կամ վատնման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և ընտանեկան բռնության՝ 5-ական, բնակարանային գողության ու ապօրինի ծառահատման՝ 4-ական, անձի առևանգման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ծեծի՝ 3-ական, զենք-զինամթերքի առգրավման ու խուլիգանության՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, գույքի դիտավորությամբ վնասման, ավտոմեքենա փախցնելու, պոռնկագրական նյութեր կամ առարկաներ տարածելու, ազատությունից ապօրինի զրկելու, իշխանությունը յուրացնելու փորձի, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, որն առաջացրել է հիվանդի մահ, թմրանյութի իրացման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, սպանության սպառնալիքի ու բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, սպանության փորձի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, խուլիգանության և ավտոմեքենա փախցնելու 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 34 պատահար. 9 մարդ զոհվել է, 51-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Թեմայի այլ նորություններ