Մարսելի Նորդ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Լորան Փափազյանը երեկ առաջին անգամ ոտք դնելով Հայաստան՝ ծնկի է եկել ու շոշափել հայրենի հողը:
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    53%
    6 կմ/ժ
  • Լոռի 12°C
    59%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    79%
    10 կմ/ժ
  • Արարատ 16°C
    33%
    3 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    69%
    11 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    39%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    57%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    39%
    7 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 13°C
    73%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Մարսելի Նորդ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Լորան Փափազյանը երեկ առաջին անգամ ոտք դնելով Հայաստան՝ ծնկի է եկել ու շոշափել հայրենի հողը:

Մարսելի Նորդ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Լորան Փափազյանը երեկ առաջին անգամ ոտք դնելով Հայաստան՝ ծնկի է եկել ու շոշափել հայրենի հողը:

Նախօրեին Ֆրանսիայից Հայաստան ժամանեց բժիշկների երկրորդ խումբը: Այս անգամ մեր առողջապահական պայքարին են միանում 9 բժիշկներ, ովքեր օրեր շարունակ ոչ միայն կիսելու են իրենց փորձառությունը, այլև մարդկային կյանքեր փրկելու համար ներդնելու են բոլոր ջանքերը: Խմբի ղեկավարն է ֆրանսահայ հանրահայտ բժիշկ Լորան Փափազյանը: Բժիշկների ցանկում է նաև անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգը Հայկ Վարդանյանը:

Մարսելի Նորդ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ, բժշկության ոլորտում առաջատար գիտնական, պրոֆեսոր Լորան Փափազյանը երեկ առաջին անգամ ոտք դնելով Հայաստան՝ ծնկի է եկել ու շոշափել հայրենի հողը: Պրոֆեսոր Փափազյանը խմբի մյուս հայազգի բժշկի՝ Հայկ Վարդանյանի հետ գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:

 Բժիշկներն իրենց առաքելությունը կիրականացնեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում և Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում:

 

Թեմայի այլ նորություններ