Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանը բարելավել է դիրքերը
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    25%
    7 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    44%
    24 կմ/ժ
  • Լոռի 11°C
    84%
    8 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    89%
    7 կմ/ժ
  • Արարատ 23°C
    35%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    95%
    8 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    25%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    85%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    25%
    7 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    46%
    4 կմ/ժ
  • Արցախ 12°C
    99%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27308
  • Դոլար = 387.973

Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանը բարելավել է դիրքերը

Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանը բարելավել է դիրքերը

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության հրապարակած մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանը բարելավել է իր դիրքերը՝ զբաղեցնելով 51-րդ հորիզոնականը 180 երկրների շարքում ։ Ինդեքսի տվյալների համաձայն, 2021 թվականին Հայաստանը գտնվում էր 63-րդ տեղում։ Տարածաշրջանային երկրներից Վրաստանը զբաղեցրել է 89-րդ հորիզոնականը, Ադրբեջանը՝ 154-րդ, Ռուսաստանը՝ 155-րդ, Իրանը՝ 178-րդ:

Նշվում է, որ Հայաստանի հիմնական լրատվական աղբյուրները սոցիալական ցանցերն են, որոնցից օրական օգտվում է բնակչության երկու երրորդը։ 2018 թվականի «թավշյա» հեղափոխությունից հետո մեդիա դաշտը նկատելի աճել է: Չնայած բազմակարծությանը, ըստ զեկույցի, այդուհանդերձ լրատվամիջոցները շարունակում են բևեռացված մնալ: Երկիրը առերեսվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի խնդրին։

Զեկույցում նշվում է, որ 2021 թվականը ծանր է եղել հայաստանյան ԶԼՄ-ների և լրագրողների համար՝ ղարաբաղյան պատերազմի, ընտրությունների և համաճարակի պատճառով:

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հիմնադրվել է 1985 թվականին: Կազմակերպության առաքելությունն է ԶԼՄ-ների ազատություն, լրագրողների և օգտատերերի պաշտպանություն ամբողջ աշխարհում։ Այն պայքարում է գրաքննության դեմ և անազատության մեջ գտնվող այն լրագրողների ազատ արձակման համար, ովքեր ազատազրկվել են մասնագիտական գործունեության համար։ «Լրագրողներ առանց սահմանների կազմակերպություն»-ն իր կայքում ամեն տարի հրապարակում է աշխարհի երկրներում խոսքի ազատության ինդեքսը։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը իր տարեկան զեկույցում  արձանագրել է նաև ցավալի դեպքեր, երբ լրագրողները  տարբեր իրավիճակներում ենթարկվել են բռնության: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը:

«Այս առումով մտահոգիչ է, որ մենք մայիսի 2-ին էլ ունեցանք նման դեպքեր, երբ մասնագիտական գործունեությունը իրականացնող լրագրողը ենթարկվել էր բռնության՝ հատկապես անվտանգության ոլորտում բարձրաստիճան պետական պաշտոնատար անձի կողմից: Սա խիստ մտահոգիչ է, և մենք հատուկ հայտարարությամբ անդրադարձել էինք այս դեպքին և հետևողական ենք լինելու, որ այս հարցում մեղավորներն անպատիժ չմնան»,-ասաց նա:

Պաշտպանը, անդրադառնալով գրասենյակի ստացած դիմում-բողոքների ուսումնասիրությանը, նշեց, որ ստացվել է տեղեկատվության ազատության իրավունքի խախտման վերաբերյալ  87 դիմում-բողոք: Շատ հաճախ այդ բողոքների ուսումնասիրությունը  թույլ է տվել գալ այն եզրահանգմանը, որ շատ հաճախ պետական հաստատությունների կողմից տեղեկատվության հարցման պատասխանները տրվում են ժամկետների ուշացումներով, երբեմն նաև բովանդակազուրկ պատասխաններ են լինում:

Միաժամանակ Պաշտպանն ընդգծել է նաև լրատվամիջոցի կողմից ատելության ու անհանդուրժողականության հրահրման ու տարածման անթույլատրելիության մասին՝ որպես պատասխանատու և պրոֆեսիոնալ լրագրության սկզբունք։

«Չափազանց կարևոր է լրագրողների դերակատարությունը ատելության, բևեռացված և անհանդուրժողական խոսքի տարածումը կանխարգելելու, ինչպես նաև որևէ նյութի կամ հաղորդման ներքո ծավալվող քննարկումներում ծայրահեղ մեկնաբանությունները հեռացնելու համար»,- ասաց Քրիստիննե Գրիգորյանը:

Նա ընդգծեց, որ ամբողջ աշխարհում այս խնդիրը շատ արդիական է, պատասխանատու լրագրության տեսակետից ու անգամ վերնագրերերի ընտրության մեջ ոչ հետևողականությունը շատ դեպքերում  կարող է ստվերել այն արժեքավոր նյութը, որը լրագրողը մեծ ջանասիրությամբ և պրոֆեսիոնալիզմով պատրաստել է:

Թեմայի այլ նորություններ