ՄԱԿ-ը հաստատել է Լեռնային Ղարաբաղ առաքելություն ուղարկելու իր մտադրությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    15%
    15 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    37%
    15 կմ/ժ
  • Լոռի 13°C
    40%
    13 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    57%
    15 կմ/ժ
  • Արարատ 19°C
    23%
    15 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    73%
    12 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    15%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    15%
    15 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    26%
    18 կմ/ժ
  • Արցախ 11°C
    85%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՄԱԿ-ը հաստատել է Լեռնային Ղարաբաղ առաքելություն ուղարկելու իր մտադրությունը

ՄԱԿ-ը հաստատել է Լեռնային Ղարաբաղ առաքելություն ուղարկելու իր մտադրությունը

ՄԱԿ-ը պահպանում է Լեռնային Ղարաբաղ առաքելություն ուղարկելու իր մտադրությունը և կոչ է անում բոլոր կողմերին համագործակցել, որպեսզի դա հնարավորինս շուտ լինի: «ՏԱՍՍ»-ի հարցին ի պատասխան, այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտնել էր, որ տարածաշրջանի բնակիչների կարիքները գնահատելու համար առաքելությունը պետք է Լեռնային Ղարաբաղ ժամանի դեկտեմբերի սկզբին, բայց դա դեռ տեղի չի ունեցել: «Ես չէի ասի, որ խոչընդոտներ կան: Մանրամասները դեռ մշակվում են»,-ասել է Դյուժարիկը:

«Ինչպես արդեն նշել եմ, մենք պատրաստ ենք բավարարել հակամարտություններից տուժած բոլոր անձանց հումանիտար կարիքները: ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի և այլ ստորաբաժանումների մեր գործընկերներն աշխատում են բոլոր ներգրավված կողմերի հետ՝ հումանիտար կարիքների անկախ գնահատումներ իրականացնելու»,- ասել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը:

Նա կոչ է արել բոլոր կողմերին համագործակցել ՄԱԿ-ի հետ` առաքելության շուտափույթ տեղակայումը հեշտացնելու համար:

Թեմայի այլ նորություններ