Մահվան ելքով վրաերթ Երևանում. ՀՀ քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    38%
    19 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    81%
    11 կմ/ժ
  • Լոռի 4°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    35%
    11 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    38%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    38%
    19 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 8°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Մահվան ելքով վրաերթ Երևանում. ՀՀ քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ՝ 2021թ. նոյեմբերի 13-ին Երևան քաղաքի Գ.Նժդեհ փողոցում «BYD» մակնիշի ավտոմեքենայի 59-ամյա վարորդի կողմից քաղաքացուն վրաերթի, ապա մեկ այլ վարորդի կողմից նույն քաղաքացուն վրաերթ-վրաանցման ենթարկելու դեպքի առթիվ:

Նշանակվել է մարմնական վնասվածքներից տեղում մահացած հիշյալ քաղաքացու դիակի դատաբժշկական փորձաքննություն, հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում մյուս ավտոմեքենայի վարորդը հայտնաբերվել և ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ