Մահացել է նորագույն ազատագրական պայքարի նվիրյալ Հակոբ Գարայանը․ ՀԺՇ
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    42%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    32%
    14 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    61%
    12 կմ/ժ
  • Արարատ 13°C
    29%
    15 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    91%
    11 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    34%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    41%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    82%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Մահացել է նորագույն ազատագրական պայքարի նվիրյալ Հակոբ Գարայանը․ ՀԺՇ

Մահացել է նորագույն ազատագրական պայքարի նվիրյալ Հակոբ Գարայանը․ ՀԺՇ

Հայկական Ժողովրդային Շարժման Կենտրոնական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․

"Խոր վշտով գուժում ենք Հայկական Ժողովրդային շարժումի երկար տարիների անդամ և նորագույն ազատագրական պայքարի նվիրյալ ընկեր՝ Հակոբ Գարայանի ցավալի մահը, որ տեղի ունեցավ Լիբանանում, և այսօր դեկտեմբեր 13-ին հողին հանձվեց նրա դին:

Այս առիթով ցավակցում ենք նրա ընտանիքին, հարազատներին և աշխարհասփյուռ ընկերներին:

Հակոբ Գարայանը մասնակցել է Լիբանանի ինքնապաշտպանության կռիվներին, ազատագրական պայքարի դաշտում պատասխանատվություններ է ստանձնել եվրոպական մայրաքաղաքներում վտանգելով իր կյանքն, այնուհետ մաս է կազմել ՀԺՇ-ի տեղեկատվական և մամուլի աշխատանքներին։

Հայրենիքի կարոտը սրտում, նա միացավ հայուն Հայաստանի նվիրաբերած իր ընկերների փաղանգին։

Հարգանք Հակոբի հիշատակին։

Հայկական Ժողովրդային Շարժում
Կենտրոնական խորհուրդ
Աթենք 13-12-2020 թ"։

Թեմայի այլ նորություններ