Լրագրողների աշխատանքի մասին հայտարարության նպատակը նկարահանումները փոխհամաձայնեցված կազմակերպելն է. ԱԱԾ
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    53%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    76%
    12 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    68%
    5 կմ/ժ
  • Արարատ 17°C
    40%
    19 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    89%
    11 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    39%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    76%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    39%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    94%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

Լրագրողների աշխատանքի մասին հայտարարության նպատակը նկարահանումները փոխհամաձայնեցված կազմակերպելն է. ԱԱԾ

Լրագրողների աշխատանքի մասին հայտարարության նպատակը նկարահանումները փոխհամաձայնեցված կազմակերպելն է. ԱԱԾ

2021 թվականի փետրվարի 10-ին տարածված  և ՀՀ Սյունիքի մարզի որոշակի հատվածներում լուսաբանման աշխատանքներ իրականացնելուն վերաբերող իրազեկման վերաբերյալ ԱԱԾ սահմանապահ ծառայությունից պարզաբանում են, որ վերջինս չունի լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու կամ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից թույլտվություն հայցելու նպատակ:

Ըստ ԱԱԾ-ի, հրապարակված տեքստում պետք չէ փնտրել իրավական ակտերի հետ հակասություններ կամ անհամապատասխանություններ:

«Հիշյալ իրազեկման նպատակն ընդամենը անհրաժեշտ նկարահանումներն աշխատանքային կարգով և նախապես փոխհամաձայնեցված կերպով կազմակերպելն է՝ պայմանավորված ստեղծված օպերատիվ իրավիճակով, անվտանգության նկատառումներով և տեղում իրականացվող որոշակի աշխատանքներով: Միաժամանակ հարկ ենք համարում տեղեկացնել նաև, որ անգամ տվյալ իրազեկման հրապարակմանը նախորդող ժամանակահատվածում առանց նախնական տեղեկացման Սյունիքի մարզում գտնվող յուրաքանչյուր լրագրողի, շաբաթվա ցանկացած օրվա և ցանկացած ժամի դրությամբ, ՀՀ ազգային անտվանգության ծառայության կողմից ցուցաբերվել է պատշաճ աջակցություն՝ ապահովելով նաև ուղեկցություն ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ներկայացուցիչների կողմից: Վստահաբար ընդգծելով, որ համապատասխան աշխատանքները փոխհամաձայնեցված կազմակերպելու հանգամանքը մեծապես բխում է նաև լրագրողական գործունեության արդյունավետության և անվտանգության տեսանկյունից՝ հարկ ենք համարում հորդորել զերծ մնալ անհարկի շահարկումներից»:

Երեկ ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որում նշվում էր, որ զանգվածային լրատվության միջոցները Սյունիքի մարզի սահմանային վայրերում թեմաներ լուսաբանելու համար պետք է ստանան ՀՀ ԱԱԾ համաձայնությունը․

«ՀՀ Սյունիքի մարզի սահմանային տարածքներում տարբեր թեմաներ լուսաբանելու համար լրագրողներին անհրաժեշտ է ունենալ ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը, որի համար պետք է նախապես գրավոր (այդ թվում՝ նաև էլեկտրոնային տարբերակով) դիմել ՀՀ ԱԱԾ: Համաձայնություն ստանալու անհրաժեշտությունը պայմանավորել է ստեղծված օպերատիվ իրավիճակով և անվտանգության նկատառումներով, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի համապատասխան տարածքներում սահմանային աշխատանքների իրականացման հանգամանքը։ Ստեղծված օպերատիվ իրավիճակով և անվտանգության նկատառումներով պայմանավորված, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի համապատասխան տարածքներում սահմանային աշխատանքների իրականացման հանգամանքը՝ տվյալ վայրերում տարբեր թեմաներ լուսաբանելու նպատակով անհրաժեշտ է ունենալ ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը, որի համար պետք է նախապես գրավոր (այդ թվում նաև էլեկտրոնային տարբերակով) դիմել ՀՀ ԱԱԾ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Թեմայի այլ նորություններ