Լրացուցիչ կենսապահովման համար անհրաժեշտ միջոցներ են տրվում Սյունիքի վեց գյուղերի բնակիչներին. Նիկոլ Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    41%
    22 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    81%
    6 կմ/ժ
  • Լոռի 4°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    35%
    11 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    41%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    41%
    22 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 8°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Լրացուցիչ կենսապահովման համար անհրաժեշտ միջոցներ են տրվում Սյունիքի վեց գյուղերի բնակիչներին. Նիկոլ Փաշինյան

Լրացուցիչ կենսապահովման համար անհրաժեշտ միջոցներ են տրվում Սյունիքի վեց գյուղերի բնակիչներին. Նիկոլ Փաշինյան

ՀՀ Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին հարց ուղղեց՝ արձանագրո՞ւմ ենք, որ Սյունիքի մարզում չկա բնակավայր, որն ընդհանրապես կտրված, շրջափակման մեջ լինի:

«Այո՛, չկա: Որոտանը, Շուռնուխը, Բարձրավանը ճանապարհներ ունեն: Գլխավոր դժվարությունը Ճակատենից հարավ ընկած գյուղերի հետ է կապված, որն առաջիկա 2-3 օրվա ընթացքում, երբ Գեղանուշ-Ճակատեն հատվածը կխճապատենք, ավելի մատչելի կդառնան»,- ասաց Սանոսյանը:

Վարչապետ Փաշինյանն էլ տեղեկացրեց, որ լրացուցիչ կենսապահովման համար անհրաժեշտ միջոցներ են տրվում մի քանի գյուղերի բնակիչների:

«Ճանապարհի ժամանակավոր երկարացման կապակցությամբ վեց գյուղերի բնակիչներին հատկացրել ենք բենզին, վառելիքի համար գումար, լրացուցիչ աջակցություն ենք ցուցաբերել, որպեսզի հնարավորինս կոմպենսացնենք լոգիստիկ դժվարությունները»,- ասաց Փաշինյանը:

Սյունիքի հարցերով միջգերատեսական աշխատանքային խումբը շարունակում է ամենօրյա ռեժիմով արձագանքել խնդիրներին, որոնց հանդիպում են Կապան-Ճակատեն ճանապարհահատվածի փակման հետևանքով դժվարության մեջ հայտնված գյուղերը։ Ճակատեն-Ծավ հատվածի գյուղեր է ուղարկվել 3 տոննա բենզին ու 3 տոննա դիզելային վառելիք, այսօր՝ 2 տոննա բենզին ու 1 տոննա դիզելային վառելիք։ Շարժական մեքենայով նաև բնական գազ է առաքվել գյուղեր՝ ավտոմեքենաների լիցքավորման համար։ Բնակիչների խնդիրներին արագ արձագանքելու ու դրանց լուծումն օպերատիվորեն համակարգելու համար ճանապարհի փակումից ի վեր գյուղերում են աշխատանքային խմբի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանը, նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության տնօրեն Սասուն Մանուկյանն ու Զանգեզուր կենսոլորտային համալիրի տնօրեն Արման Մկրտչյանը։

Թեմայի այլ նորություններ