ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ և լիազոր դեսպան Բայբուրդյանը քննարկել է Կալիֆորնիայի և Սյունիքի միջև համագործակցության հաստատումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    7 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 4°C
    87%
    3 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    80%
    5 կմ/ժ
  • Արարատ 12°C
    40%
    5 կմ/ժ
  • Սյունիք 7°C
    80%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    90%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    7 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    44%
    12 կմ/ժ
  • Արցախ 7°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ և լիազոր դեսպան Բայբուրդյանը քննարկել է Կալիֆորնիայի և Սյունիքի միջև համագործակցության հաստատումը

ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ և լիազոր դեսպան Բայբուրդյանը քննարկել է Կալիֆորնիայի և Սյունիքի միջև համագործակցության հաստատումը

Հունվարի 25-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանը քննարկում է ունեցել Կալիֆորնիա նահանգի Ասամբլեայի անդամ Քրիս Հոլդենի հետ՝ Կալիֆորնիայի և Սյունիքի միջև համագործակցության հաստատման վերաբերյալ։

Զրույցի առանցքում էր Քրիս Հոլդենի հեղինակած Կալիֆորնիայի նահանգի և Սյունիքի մարզի միջև քույր-նահանգ/մարզ համագործակցություն հաստատելու վերաբերյալ բանաձևը, որը 2021թ․ սեպտեմբերի 2-ին հաստատվել է Կալիֆորնիայի Ասամբլեայում։

Ընթացակարգի համաձայն բանաձևը պետք է հաստատվի նաև Կալիֆորնիայի Սենատի կողմից։ Քանի որ նահանգային օրենսդիր մարմնի նստաշրջանը ավարտվեց 2021 թվականի սեպտեմբերի, այն վերսկսվել է այս տարվա հունվարին նոր նստաշրջանի մեկնարկով։ Բանաձևը նպատակ ունի արդյունավետ համագործակցության և երկուստեք գործընկերության հիմք ստեղծել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի և ՀՀ Սյունիքի մարզի միջև։ Այն կոչված է խթանել կրթական, տնտեսական և մշակութային փոխանակման և այլ գործնական ծրագրերի իրականացումը։

Քրիս Հոլդենը Կալիֆորնիայի Ասամբլեայի անդամի պաշտոնում ընտրվել է 2014 թվականին։ Նա հանդիսանում է Կալիֆորնիայի հայկական օրենսդրական խմբակցության անդամ։ Քրիս Հոլդենը եղել է հայաշատ Փասադինայի քաղաքապետ։ Կալիֆորնիայի Ասամբլեայի Կոմունալ և էներգիայի հարցերով հանձնաժողովի նախագահն է։

Թեմայի այլ նորություններ