Լիլիթ Մակունցը ՀՀ-ում հավատարմագրված մի խումբ դեսպաններին ներկայացրել է Ադրբեջանի սադրիչ քայլերը
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    38%
    15 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 5°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    33%
    12 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    38%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    38%
    15 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    40%
    14 կմ/ժ
  • Արցախ 8°C
    86%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Լիլիթ Մակունցը ՀՀ-ում հավատարմագրված մի խումբ դեսպաններին ներկայացրել է Ադրբեջանի սադրիչ քայլերը

Լիլիթ Մակունցը ՀՀ-ում հավատարմագրված մի խումբ դեսպաններին ներկայացրել է Ադրբեջանի սադրիչ քայլերը

Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված մի խումբ դեսպանների հետ հանդիպման ընթացքում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ներկայացրել է վերջին օրերին ՀՀ տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության դեմ ուղղված Ադրբեջանի քայլերը, Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից իրականացվող դիվերսիոն գործողությունները, որոնք պետք է միջազգային հանրության կողմից արժանանան համարժեք արձագանքի։ Այս մասին հայտնեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից: 

Լիլիթ Մակունցը շնորհակալություն է հայտնել հստակ դիրքորոշումների, ինչպես նաև որոշ դեսպանների կողմից վերջերս Սյունիք կատարած այցի և իրավիճակը տեղում գնահատելու պատրաստակամության համար։

«Թեև միջազգային հանրության կողմից հնչող կոչերին՝ Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողական և սադրիչ պահվածքը՝ վտանգելով տարածաշրջանային փխրուն կայունությունը, ուստի մենք եւս մեկ անգամ դիմում ենք մեր միջազգային գործընկերներին ակտիվ միջամտության ակնկալիքով։ Ստեղծված իրավիճակի կայունացումն ու հանգուցալուծումը հնարավոր է միայն հստակ ջանքերի գործադրմամբ, որի հիմքում պետք է լինի ադրբեջանական ոտնձգությունների խստիվ դատապարտումը և կառուցողական դաշտ վերադարձնելը»,- ասել է Մակունցը։

Լիլիթ Մակունցը եւս մեկ անգամ շեշտել է, որ գերեվարված զինծառայողների վերադարձը և ադրբեջանական զինված ստորաբաժանումների հեռացումը Հայաստանի Հանրապետության տարածքից պետք է լինի անհապաղ ու առանց նախապայմանների։

Թեմայի այլ նորություններ